Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:
Ինչպես փոխանցում է ԼՂ նախագահի մամուլի գրասենյակը, նախագահ Սահակյանն ասել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է անդրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սահակյանը ընդգծել է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված բանակցային ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը` հավելելով, որ առանց ԼՂ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման:
«Նախագահ Սահակյանն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը համարել է պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը, որը հետզհետե դառնում է ավելի վտանգավոր և պետք է արժանանա միջազգային հանրության համապատասխան գնահատականին», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում: