Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վանուատուի հետ

Վրաստանը դիվանագիտական կապեր է հաստատել Վանուատուի հետ։ Համապատասխան պայմանագիրը ՄԱԿ-ում ստորագրել են երկու երկրների դիվանագետները։

Այդ փաստաթղթով Վանուատուն ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը` Հարավային Օսիան եւ Աբխազիան ներառյալ։

2011 թվականի մայիսին Աբխազիայի իշխանությունները հայտարարել են, թե իրենց երկիրը ճանաչվել է Վանուատուի կողմից, սակայն երկու շաբաթ անց, Վանուատուն վերանայել է այդ որոշումը։

2008 թվականի պատերազմից հետո Վրաստանի հետ կապերը խզած Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը եւ եւս մի քանի երկիր։