Հայաստանի և Եվրոպական միության միջև Ասոցացման համաձայնագրի և Խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ ընթացող բանակցությունները նոր թափ են ստացել: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան Եվրամիության խորհրդատվական խմբի խորհրդի այսօր կայացած հերթական` 13-րդ նիստի ժամանակ:
«Շտեֆան Ֆյուլեի այցը Հայաստան նոր թափ է հաղորդել Հայաստանի և Եվրամիության միջև արդեն իսկ ինտենսիվ ընթացող երկխոսությանն ու համագործակցությանը: Այցը վերստին ցույց տվեց, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել և խթանել Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումները», - ասել է Հրիստեան:
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը, իր հերթին, նշել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգացում են ապրում:
«Վերջերս ստորագրվել են վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, ինչը չափազանց մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար», - ասել է Բաղդասարյանը, - «Հաջողությամբ են ընթանում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ ընթացող բանակցությունները, դրական զարգացումներ են արձանագրվել անվտանգության, արդարադատության, ազատության ոլորտներում»:
«Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ նաև արձանագրեցինք, որ էական առաջընթաց կա, և որ մոտեցել ենք 2013 թվականի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, հետևաբար Խորհրդատվական խումբը մեծ աշխատանքներ ունի կատարելու առաջիկայում», - ընդգծել է ԱԱԽ-ի քարտուղարը:
ԱԱԽ-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Բաղդասարյանի և Հրիստեայի համանախագահությամբ տեղի ունեցած նիստին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանի նախագահի գրասենյակից, կառավարությունից և Ազգային ժողովից, ներկայացուցիչներ Եվրամիության անդամ պետությունների դեսպանատներից, միջազգային կազմակերպություններից և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից: