ԵԺԿ-ի Արևելյան գործընկերության քիշնևյան գագաթնաժողովում Հայաստանի նախագահը անդրադարձել է նաև փակ սահմանների խնդրին:
Արևելյան գործընկերությունն ուղղված չէ որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս մասին հինգշաբթի օրը Քիշնևում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Գագաթնաժողովի ընթացքում, որին մասնակցել են նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, քննարկվել են Արևելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում նախատեսվում է, որ Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերը: Չնայած որոշ փորձագետների և վերլուծաբանների համոզմամբ՝ Հայաստանը ճնշումների է ենթարկվում Ռուսաստանի կողմից, ամեն դեպքում, Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և Հայաստանի իշխանությունները վստահություն են հայտնել, որ այդ համաձայնագրերը կնախաստորագրվեն:
Այս առումով ուշագրավ է նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Արևելյան գործընկերությունը ամենևին նպատակ չունի հակասություններ ստեղծել, հակառակը՝ այն իր մեջ պարունակում է մեծ ներուժ տարածաշրջանային համագործակցության և գործընկերության խորացման համար:
«Արևելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է: Այն ուղղված չէ որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը», - երեկ Քիշնևում ասել է Հայաստանի նախագահը:
Իր ելույթում Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև այն հարցին, թե ի վերջո ինչ է տալու այդքան սպասված համաձայնագրերի ստորագրումը շարքային քաղաքացիներին, ընդգծելով, որ արդյունավետ աշխատելու համար Արևելյան գործընկերությունը պետք է հասկանալի և հասու լինի գործընկեր պետության յուրաքանչյուր քաղաքացու համար:
«Մենք ինքներս մեզ պետք է հարցնենք՝ ինչպե՞ս է մեր այս կամ այն համաձայնագիրը հեշտացնում քաղաքացու կյանքը, ինչպե՞ս է այն ազդում Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի Վրաստանի քաղաքացու կյանքի որակի վրա: Լինի դա տնտեսության առաջընթաց, անվտանգության խնդիր, քաղաքական կայունության և ամրապնդված ժողովրդավարության տեսքով՝ մեր քաղաքացիները պետք է հստակ տեսնեն, թե նրանք ինչ ստացան այս գործընթացից», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև փակ սահմանների խնդրին: Շեշտելով, որ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը մեծապես կարևորում է փակ սահմանների պրակտիկային վերջ դնելը՝ նա ընդգծել է, որ փակ սահմանների պայմաններում Եվրամիության հետ առևտուրը չի կարող արդյունավետ լինել:
«Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, որ ներկայումս բանակցվում է Եվրոպական միության հետ, ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան - Թուրքիա սահմանը մնա փակ, ինչպես ներկայումս: Մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին, քանզի դրանց առկայության պայմաններում Եվրամիության մաքսային միության հետ առևտուրը չի կարող լինել արդյունավետ», - շեշտել է Հայաստանի նախագահը: