Հայաստանի փոխարտգործնախարար, Հայաստան - Եվրամիություն ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանին Ռուսաստանի կողմից շուրջ մեկ միլիարդ դոլարի զինտեխնիկայի վաճառքը չի ցանկանում կապել Հայաստան - Եվրամիություն մերձեցման ծրագրերի հետ։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխնախարարն ասաց, թե չի կարծում, որ այդ քայլով, ինչպես նաեւ Հայաստանին վաճառվող գազը թանկացմամբ պաշտոնական Մոսկվան անուղղակի ճնշում է գործադրում, որպեսզի Հայաստանը հրաժարվի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից և միանա Մաքսային միությանը:
Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ Հայաստանը հստակ հաշվի է առնում և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության նկատմամբ իր պարտավորությունները, և չի կարող մի ուղղությամբ գնալ՝ մյուսի հետ հարաբերությունների հաշվին. - «Կարեւորագույն սկզբունքը եղել է համադրումը, այլ ոչ թե հակադրումը»:
«Պետք է շատ լուրջ հաշվի առնենք Ռուսաստանի և Հայաստանի միջեւ հարաբերությունների խորությունը։ Դրանք մեկ օրում չեն կառուցվել և հիմքերը բավական ամուր են։ Գործընկերները խոսում են միմյանց հետ, գործընկերները կարող են միմյանց բացատրել, հասկանալ։ Ես չեմ կապում որևէ բան որևէ բանի հետ, որովհետև մենք ունենք մեր գործընկեր Ռուսաստանը և մեր գործընկեր Եվրամիությունը, մենք ունենք մեր ձեւաչափերը համագործակցության, և այդ շրջանակում տանում ենք մեր արտաքին քաղաքականության գիծը», - ասաց փոխնախարարը՝ շարունակելով․ - «Մենք շատ զգայուն ենք, մենք չենք կարող մի ուղղությամբ գնալով խախտել մյուս ուղղությունները։ Եվրամիության մեր գործընկերների հետ բանակցել ենք շատ ճշգրիտ, շատ խելամիտ ձևով, որոնք շատ լավ հասկանում են, որ երկրորդ կողմն ունի իր հնարավորությունների և պարտավորությունների շրջանակը։ Այդ առումով մեր պայմանագրերի մեջ չէինք կարող ի սկզբանե ունենալ բաներ, որոնք բերեին մեր արտաքին քաղաքականության ուղղությունների հակադրմանը։ Դա բացառվել է 22 տարի, բացառվելու է նաև հետագայում։ Սա մեզ համար խստագույն անվտանգության հարց է: Նկատի ունեմ՝ համապարփակ անվտանգության»։
Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ վստահություն հայտնեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք համաժողովում Հայաստան - ԵՄ ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի: Գլխավոր բանակցող փոխնախարարը ևս այդ կարծիքին է. - «Իհարկե, այդ մտադրությունը միանշանակ կա, մենք բովանդակային հիմնական մասերը վերջացրել ենք և այդ ամենով շարժվում ենք դեպի Վիլնյուս»։
Փոխնախարարը համոզմունք հայտնեց, որ աշնանը վերջնականապես կվավերացվեն և ուժի մեջ կմտնեն Արեւելյան գործընկերության շրջանակներում վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի պայմանագրերը:
Ռեադմիսիան, հիշեցնենք, ենթադրում է այլ պետություններում բնակվող քաղաքացիություն չունեցող և վտարման ենթակա անձանց անվտանգ վերադարձ սեփական երկրներ։ Հարցին, թե Հայաստանը ի վիճակի է ընդունել այդքան ներգաղթյալների, Մնացականյանն արձագանքեց. - «Խոսքը չի գնում ինչ-որ հարյուր հազարավոր մարդկանց մասին: Ամենակարևորն այն է, որ սա ավելի քաղաքակիրթ է դարձնում այս իրավական գործընթացը, քան վտարումը, քան անմարդկային վերաբերմունքն ու այն իրավիճակները, որոնք, իսկապես, բավական տխուր էին»։
Եվրոպացի պաշտոնյաները ևս լավատես են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընդլայնման հարցում։ Քաղաքացիական հասարակության և լրագրողների հետ Շտեֆան Ֆյուլեի երեկվա հանդիպմանը ներկա եվրոպացի պաշտոնյաներից մեկը, ով չէր ցանկացել հրապարակել իր անունը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել էր, որ հայաստանյան իշխանությունները երեկ հերթական անգամ վերահաստատել են համապատասխան բարեփոխումներն իրականացնելու իրենց պատրաստակամությունը։ Նրա համոզմամբ, Հայաստանը այլընտրանք չունի և չի կարող չստորագրել Ասոցացման համաձայնագիրը, քանի որ մեկուսացած երկիր է և ներդրումների կարիք ունի։ Նա նաև հավաստիացնում էր, որ Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունը՝ ընդհուպ մինչեւ Մաքսային միությունում դիտորդի կարգավիճակը, չեն խոչընդոտի Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին, ապա պաշտոնյան այստեղ պատերազմի վտանգ չի տեսնում․ համոզված է, որ դրանով Ադրբեջանը զուտ ներքաղաքական խնդիրներ է լուծում։
Հայաստանյան փորձագետի կարծիքը
Հայաստանյան որոշ փորձագետներ կիսում են այդ համոզմունքը։ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե չի կարծում, որ Ասոցացման համաձայնագիրը որևէ կերպ կխոչընդոտի Ռուսաստանի հետ հարաբերությունները:
«Ռուսաստանի հետ համագործակցության դեպքում առաջին հերթին ռազմաքաղաքական համագործակցության մասին է խոսքը։ Իսկ Ասոցիատիվ պայմանագիրը ոչ մի ռազմական կամ ռազմաքաղաքական բաղադրիչ չի պարունակում։ Այստեղ խոսքը գնում է ավելի լավ կառավարման մասին, կոռուպցիայի դեմ պայքարի, դեմոկրատական ինստիտուտների ուժեղացման մասին, մյուսը՝ առևտրի հետ կապված մասն է: Ես այստեղ, ճիշտն ասած, ոչ մի մեծ քաղաքականություն չեմ տեսնում», - ասաց փորձագետը: - «Ռուսաստանում էլ տարբեր փորձագետներ կան, ամեն մեկը մի կարծիք է ասում: Օրինակ՝ Ռուսաստանի նախկին դեսպանը մի կարծիք ասեց, ամբողջ Հայաստանը մտահոգված, «օրթա ընկած» ասում են՝ տեսեք մեսիջ եկավ Ռուսաստանից։ Ռուսաստանից մի դեպքում միայն մեսիջը ես կընդունեմ՝ եթե անձամբ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենա ու ասի՝ գիտեք, մենք խորհուրդ չենք տալիս Հայաստանին աշխատել Եվրոպայի հետ։ Այդ դեպքում ես ունեմ իմ պատասխանը՝ Ռուսաստանի ամենամեծ առեւտրային գործընկերը Եվրամիությունն է»։