Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները Ֆյուլեին են փոխանցել իրենց մի շարք մտահոգություններ:
Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները չորեքշաբթի ուշ երեկոյան հանդիպեցին երկօրյա այցով Երևանում գտնվող Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:
Փակ դռների հետևում շուրջ մեկևկես ժամ շարունակված հանդիպումից հետո ընդդիմադիր ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ լուրջ մտահոգություններ է փոխանցել հանձնակատարին՝ կապված, առաջին հերթին, Հայաստանի անվտանգության խնդիրների հետ:
«Լեռնային Ղարաբաղի հարցը, ռուսական շուկաների հնարավոր փակման հարցը՝ էս ամենը եվրոպական ասոցիացման պրոցեսի մեջ չի կարող հաշվի չառնվել, և սրանք մեր լրջագույն մտահոգություններն են», - նշեց Հովհաննիսյանը:
«Ռուսական զենքի [Ադրբեջանին] վաճառքի մասո՞վ, մասնավորապես», - այս հարցին դաշնակցական պատգամավորը արձագանքեց․ - «Անպայման: Ոչ միայն, բայց նաև տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, ռուսական շուկայում հնարավոր դժվարություններ ստեղծելը հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար»:
«Սրանք հարցեր են, որոնք հայկական կողմը չի կարող անտեսել», - ընդգծեց Վահան Հովհաննիսյանը:
Ֆյուլեի պատասխանները իր բարձրաձայնած խնդիրներին նա ինչ-որ իմաստով գնահատում է բավարար, որոշ դեպքերում էլ՝ ոչ: Մասնավորապես տնտեսական հարցերում, ասաց Հովհաննիսյանը, որոշակի հեռանկար ներկայացվեց, բայց՝ միայն հեռանկար, մինչդեռ անվտանգության վերաբերյալ, ըստ դաշնակցական գործչի, հանձնակատարն ինքն էլ մտահոգություններ ուներ:
«Իմ ներկայացրած հարցերին պատասխանը հետևյալն էր՝ «ոչ միայն դուք եք Եվրոպային տալու այս ասոցիացման համաձայնագրով, բայց Եվրոպան էլ ձեր առջև է պարտավորություններ ստանձնելու»: Հիմա դա ինչ չափով և ինչ է նշանակում՝ սրանք արդեն հետագա քննարկման հարցեր են», - ասաց Վահան Հովհաննիսյանը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ Եվրահանձակատարին ասել է, որ թափանցիկության պակաս է տեսնում ասոցիացման համաձայնագրի շուրջ զարգացումներում․ ընդդիմադիր պատգամավորը դժգոհել է, թե մինչև հիմա չեն տեսել այդ պայմանագիրը, բայց մեղքն այս իշխանությունների ուսերին է՝ արհամարհում են հասարակությանը: Զուրաբյանը Ֆյուլեի ուշադրությունն է հրավիրել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրների վրա:
«Մենք ասացինք, որ թեև տեսականորեն մենք շատ կարևոր ենք համարում Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը, բայց մենք շատ լուրջ խնդիր ունենք այն հանգամանքի հետ, որ Եվրոպական միությունը, լինելով դեմոկրատական ազգերի դաշինք, այնուամենայնիվ, ըստ էության, աչք փակեց Հայաստանում դեմոկրատիայի խախտումների, մարդու իրավունքների խախտումների վրա», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսի պատգամավորի խոսքով՝ Եվրամիության հետ համագործակցությունն այլևս չի կարող սահմանափակվել միայն օրենսդրական փոփոխություններով, Զուրաբյանն ակնկալում է, որ եվրոպական այս կառույցը կհորդորի Հայաստանի իշխանություններին ընդունել Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու ընդդիմադիրների առաջարկը:
«Պետք է նաև շատ հստակ գնահատականներ տրվեն այն խախտումներին, որ տեղի են ունենում Հայաստանում, մասնավորապես՝ քաղաքական բանտարկյալների հարցում, ընտրական կեղծիքների հարցում: Եվ մենք շատ կարևորեցինք այն հանգամանքը, որ, այնուամենայնիվ, Եվրոպական միությունը շատ կոնկրետ դեր ստանձնի այն բանի մեջ, որ բոլոր այս առաջարկված օրենսդրական փոփոխությունների և ռեֆորմների իրականացումը լրջորեն կապվի նաև ընդդիմության առաջարկների հետ», - ասաց Լևոն Զուրաբյանը:
Շտեֆան Ֆյուլեի արձագանքը ընդդիմադիր պատգամավորը չցանկացավ ներկայացնել, բայց ասաց՝ դժգոհ չէ հանդիպումից, և գնահատեց այն օգտակար: «Ընդհանուր առմամբ, իհարկե, եղավ բավականին լուրջ վեճ, և մենք ամեն հարցում համաձայն չէինք: Եվ բավականին կոշտ վեճի դրվագներ էլ եղան», - նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ թեև իրենք էլ մտահոգություններ են բարձրաձայնել ինչպես անվտանգության, այնպես էլ ժողովրդավարությանն առնչվող հարցերի վերաբերյալ, բայց, միևնույն ժամանակ, կուսակցության անունից աջակցություն են հայտնել ասոցիացման համաձայնագրի գործընթացին: «Եվ ազատ առևտրի, որովհետև այն բավականին մեծ հնարավորություններ է ընձեռելու Հայաստանին՝ սրանում, միանշանակ, կասկած չունենք: Եվ հայտնել ենք մեր պատրաստակամությունը երկրում արմատական բարեփոխումների գործընթացին մասնակցելու», - նշեց Մարտիրոսյանը:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները, կուսակցության փոխնախագահը Շտեֆան Ֆյուլեին հիշեցրել է այս մասին: «Ընտրական պրոցեսը Հայաստանում արմատապես խաթարված է 90-ականներից, և այսօր խիստ դժվար է ասել, թե ով է հասարակության իրական, այսպես ասեմ՝ վստահության կրողը, կամ ավելի ճիշտ՝ մեր պարագայում հեշտ է, բայց ցանկացած պարագայում սա այն պրոցեսն է, որը հնարավորություն է ընձեռելու նաև ժողովրդավարության ուղղությամբ որոշակի քայլեր կատարել», - ընդգծեց Մարտիրոսյանը:
Հանդիպմանը մասնակցող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեցին մանրամասներ փոխանցել Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից՝ չցանկանալով հստակեցնել, թե ինչ հարցերի շուրջ են իրենք խոսել հանձնակատարի հետ:
Ընդդիմադիրների հետ հանդիպումով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ավարտեց այցելությունը Հայաստան: