Փաստաբանը համոզված է, որ մեղադրանքը շինծու է եւ առաջադրված է մյուս կողմի մեղքը թեթեւացնելու միտումով:
Պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին երեքշաբթի երեկոյան Ստեփանակերտի կայազորային քննչական բաժնում մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի առաջին մասով, ըստ նախաքննական մարմնի՝ սպառնալիքի համար:
Քննիչ Ղազարյանը իր որոշման մեջ գրել է, թե Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվում այն բանի համար, որ «նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013 թվականի հունիսի 1-ին ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նույն օրը ժամը 23-ի սահմաններում մեքենայով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվանմամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների հասցեին»:
Արտակ Բուդաղյանը իրեն մեղավոր չի ճանաչել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությունը:
Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շինծու է եւ անհիմն որակեց իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը:
«Այս մեղադրանքը՝ շինծու մեղադրանք, առաջադրված է մյուս կողմի մեղքը թեթեւացնելու միտումով: Ակնհայտ է, որ հենց սկզբնական քայլերից դատախազությունը՝ զինվորական դատախազությունը ցույց տվեց, որ ամեն ինչ անելու է մյուս կողմի մեղադրանքը թեթեւացնելու, եւ էդ նպատակով իրենք ընտրեցին այն ճանապարհը, որ ծանրացնեն Բուդաղյանների մեղքը՝ այդ ձեւով փորձելով աջակցել մյուս կողմին», - ասաց Հայկ Ալումյանը:
Նա հույս հայտնեց, որ «գործը, այնուամենայնիվ, օրինական հունի մեջ շուտ թե ուշ կընկնի»: «Հիմա դեռեւս օրինական հունի մեջ չի, դեռեւս ապօրինություններով լի գործ կարելի է որակել այս գործը», - ընդգծեց փաստաբանը:
«Վերջին շրջանում նաեւ հայտնի է, որ փորձաքննությունների եզրակացություններ կան, դրանք փոխո՞ւմ են արդյոք այդ նախնական պատկերը», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Ալումյանը արձագանքեց․ - «Զինդատախազության կողմից նկարած պատկերը, իհարկե, հետզհետե փոխվելու է, եւ ես համոզված եմ՝ երբ արդեն նախաքննությունը կավարտվի եւ ամեն ինչ մատչելի կլինի բոլորիս համար, այդ թվում նաեւ՝ հասարակության համար, բոլորին պարզ կդառնա, թե ինչու է հիմա էսպես արվել, եւ իրականությունը ինչումն է կայանում»:
«Դուք հաստատո՞ւմ եք , որ ըստ եզրակացությունների, փաստորեն, Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը եղել է թմրանյութի ազդեցության տակ», - այս հարցին էլ փաստաբանը պատասխանեց․ - «Նախաքննական գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ այո, էդպիսի տվյալներ կան, ու փորձաքննություն, մասնավորապես»: Ալումյանի խոսքերով, սակայն, իր պաշտպանյալի իրավիճակը դրանով չի կարող փոխվել․ - «Կարող է փոխվել ընդհանուր պատկերը, եւ կարող է մի քիչ հասկանալի դառնալ էդ դաժանությունը՝ այդ հարձակման դաժանությունը՝ իմ պաշտպանյալի նկատմամբ եւ նրա հանգուցյալ եղբոր նկատմամբ»:
Անդրադառնալով տեղազննության արձանագրություններին՝ Ալումյանը հայտարարեց․ - «Դեպքի վայրը հենց այն է, ինչի մասին սկզբից խոսվել է, ուղղակի որակումը սկզբից ճիշտ չի տրվել: Այսինքն, սկզբում զինդատախազի կողմից հնչեց էսպիսի արտահայտություն, որ՝ հարձակում տան վրա, չէ՞, բայց տուն չէր դա՝ փողոց էր: Էն, ինչ որ դուք տեսել եք կադրերի մեջ, որոնք ինտերնետում կան, դա տուն չի, դա ոչ էլ տան բակ է՝ դա փողոց է, եւ դրանից շատ բան է կախված: Փողոցում եղել է դեպք, ընդ որում՝ դեպքի նախաձեռնողները եղել են ոչ իմ պաշտպանյալը եւ իր եղբայրը, իմ պաշտպանյալը եւ նրա հանգուցյալ եղբայրը ենթարկվել են հարձակման»:
Արտակ Բուդաղյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին չպատասխանելու հանգամանքը բացատրեց իր զինվորական լինելով եւ ասաց, որ անհրաժեշտ է նախարարի թույլտվությունը:
Արտակ Բուդաղյանը դեռ կազդուրվում է: Նա մի քանի օր առաջ է դուրս գրվել Կենտրոնական հոսպիտալից եւ արդեն այցելել է իր զորամաս: