Վարչապետի թիմում «զարմացած են» Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչի հայտարարություններից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց ասել է, որ պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց ՀՅ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նրա խոսքերով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում:
Նշենք, որ մամուլը գրել էր, թե Դաշնակցության ներսում լուրջ դժգոհություններ կան, մասնավորապես, որ փորձեր են արվում կուսակցության Բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացնել Հրանտ Մարգարյանին:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյո՞ք դաշնակցականները դժգոհում են իրենից, և իսկապե՞ս լուրջ խմորումներ են տեղի ունենում ավանդական կուսակցությունում, Հրանտ Մարգարյանը ասաց, որ իսկապես հարցեր եղել են, մասնավորապես՝ դժգոհություններ ընտրություններում Դաշնակցության գրանցած արդյունքներից, բայց դրանք արդեն լուծվել են, և այսօր որևէ խնդիր չունեն:
Այն, ինչ մամուլում գրվում է, որևէ առնչություն չունի իրականության հետ, դրանք դրսից գործադրվող ճիգեր են Դաշնակցության մեջ ճեղքեր գտնելու և խնդիրներ հարուցելու համար, վստահեցրեց Մարգարյանը՝ հավելելով, որ խոսքը տվյալ դեպքում վարչապետի մասին է:
«Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր տնտեսական ապիկար գործունեության պատճառով Դաշնակցության կողմից քննադատության ենթարկվելուց հետո բացեիբաց հայտարարել է, որ ինքը պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, և այս տեսակ կեղտոտ լրատվություն, կեղտոտ բամբասանքանման լրատվությունը իր գործն է», - ասաց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը և շարունակեց․ - «Մարդը, որ թույլ է, տկար է , այս միջոցներով է փորձում հարցեր լուծել»:
«Ուրիշ ոչինչ չկա՝ մենք ոչ սիրահարված ենք և ոչ էլ ատում ենք այդ վարչապետին, բայց ձախողակ վարչապետ է, և դրա համար այս մեթոդներն է օգտագործում իր հարցերը կարգավորելու համար», - հայտարարեց Հրանտ Մարգարյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որտե՞ղ է վարչապետը հայտարարել պատերազմի մասին, նա արձագանքեց․ - «Իր շրջանակներում, ինքը գիտի՝ որտեղ է հայտարարել»: Նա ընդգծեց, որ հստակ տեղեկատվություն ունեն այդ մասին:
Թե ինչ մեթոդներով է դիմակայելու այդ պատերազմին Դաշնակցությունը՝ Հրանտ Մարգարյանն ասաց, թե այդ պատերազմը ավելի շատ Տիգրան Սարգսյանին է վնասելու՝ ոչ Դաշնակցությանը:
Ինչ վերաբերում է վարչապետի անվան հետ կապվող «օֆշորային» հայտի սկանդալին, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչն ասաց, թե գնահատական արդեն տրվել է, իսկ Տիգրան Սարգսյանն էլ իր բացատրություններով ինքն իրեն դրել է ծիծաղելի վիճակի մեջ:
«Այսինքն, չե՞ք հավատում վարչապետի այն բացատրություններին, որ տեղյակ չի եղել, թե ինչպես է իր անունը հայտնվել օֆշորային կազմակերպության բաժնետերերի ցանկում», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Մարգարյանը պատասխանեց․ - «Եթե ինքն այդպես է ասում, ուրեմն ծիծաղելի է»:
Նա ևս մեկ անգամ համոզմունք հայտնեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է պաշտոնանկ արվի, ինչի մասին Դաշնակցությունը բազմիցս ասել է․ - «Եթե երկրի մեջ վերջին հույսի նշույլը չենք ուզում սպանել, դա նվազագույն քայլն է, որ պետք է արվի, և ոչ միայն վարչապետը՝ բավականին մարդ կա, որ պետք է փոխվի»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե նախագահի փոփոխությունն է՞լ են պահանջում, Հրանտ Մարգարյանն արձագանքեց․ - «Նախագահի փոխվելը ժողովրդի կամքից է կախված, նրան փոխում է ժողովուրդը»:
«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչի վերոհիշյալ հայտարարությունները՝ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը ասաց․ - «Նախ զարմացած ենք, թե ընդհանրապես ինչ պատերազմի մասին կարող է խոսք գնալ և ինչ ի նկատի ունի պարոն Մարգարյանը»:
«Վարչապետ Տիգրան Սարգսյանը մշտապես մեծ հարգանքով է վերաբերվել և վերաբերվում ավանդական կուսակցություններին՝ շեշտելով, որ դրանք ազգային հարստություն են: Ինչ վերաբերում է ՀՅ Դաշնակցության ներքին զարգացումներին, ապա դրանք կուսակցության ներքին խնդիրներն են, և Տիգրան Սարգսյանը, հանդիսանալով Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, այլ կուսակցությունների խնդիրներով չի զբաղվում», - ընդգծեց Բերբերյանը:
«Տնտեսական քաղաքականության վերաբերյալ գնահատականների հետ համաձայն չենք, և եթե այդ գնահատականները ուշադրություն գրավելու նպատակ ունեն, ապա դա այլ խնդիր է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց վարչապետի խոսնակը:

«Վարչապետը մեծ հարգանքով է վերաբերվում ավանդական կուսակցություններին»