Օհանյանը ընդունել է ԱՄՆ-ի դեսպանության ներկայացուցիչներին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Սթիմսոնին և պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Շոն Քայլին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Օհանյանը շնորհակալություն է հայտնել Քայլին`
վերջին երեք տարիների ընթացքում հայ - ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում ներդրման համար, և պարգևատրել է Հայաստանի Զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով: