Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը 42,5 միլիոն դրամ է պահանջում իր դեմ մահափորձի գործով կալանավորված 3 ամբաստանյալներից։
Հայրիկյանը հայցադիմում է ներկայացրել դատարան, պահանջելով որպես իրեն պատճառած վնասի փոխհատուցում մահափորձը պատվիրելու, կազմակերպելու և իրականացնելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանից, Խաչիկ Պողոսյանից ու Սամվել Հարությունյանից բռնագանձել 42 միլիոն 524 հազար դրամ։
Հայցապահանջի գումարի չափը սահմանվել է՝ հաշվի առնելով Հայրիկյանի բուժման ծախսերը: Նախագահի նախկին թեկնածուն 20 միլիոն 500 հազար դրամ ծախսել է մարտի 28-ից մինչև մայիսի 16-ը արտերկրում վիրահատվելու և բուժվելու համար։ Եվս 20 միլիոն 500 հազար դրամ նրան անհրաժեշտ է երկրորդ վիրահատության և բուժման համար, քանի որ, ըստ հայցադիմումի, բելգիացի բժիշկները եզրակացրել են, որ առաջիկա երկու տարիներին Հայրիկյանին երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն կառաջանա։
Հայրիկյանի փաստաբանը հաշվարկել է նաև մինչև 2015 թվականի ապրիլ նրան անհրաժեշտ դեղորայքի ծախսը, և 2 միլիոն 424 հազար դրամ էլ պահանջում է սպասվող այդ ծախսերը փոխհատուցելու համար։
Հիշեցնենք, արտերկրում Պարույր Հայրիկյանի առաջին վիրահատության ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի կառավարությունը այս տարվա գարնանը համապատասխան որոշմամբ իր պահուստային ֆոնդից նրան հատկացրել էր անհրաժեշտ 20 ու կես միլիոն դրամը։ Բայց, փաստորեն, Հայրիկյանը այդ գումարը ամբաստանյալներից է պահանջում։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք մտադի՞ր են գումարը վերադարձնել պետբյուջե, Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը պատասխանեց․ - «Դա կողմերի իրավահարաբերությունն է, կվերադարձնի, չի վերադարձնի, այս գործի հետ կապ չունի»։
Պարույր Հայրիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ փաստաբանի հաշվարկները հիմնված են կառավարության որոշման և Բելգիայի բուժհաստատությունների եզրակացությունների վրա. իրեն չի հետաքրքրում ամբաստանյալները կկարողանա՞ն 100 հազար դոլարին համարժեք այդ գումարը վճարել, թե՞ ոչ:
«Ես մինչև միջազգային փորձի հետ խորապես ծանոթանալը, մի քիչ տրամադրված չէի, բայց հետո, որ իմացա իրականում աշխարհը ինչ կարգով է աշխատում, ասացի [փաստաբանին] ինչ ուզում ես՝ արա: Եթե նրանք ի վիճակի չլինեն վճարել, ով որ փող էր ուղարկում Հայրիկյանին խփելու համար՝ այն 100 հազարը, նրան թող նրան ասեն, նա կուղարկի, էլի: Ռուսաստանը հարուստ երկիր է, ինչ կա որ »,- ասաց նախկին թեկնածուն։
Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ գումարի բռնագանձման հայցապահանջը նախ փաստարկված չէ, երկրորդ՝ Սեդրակյանին չի կարող վերաբերել, քանի որ նա, փաստաբանի պնդմամբ, մահափորձի հետ կապ չունի.
«Ով որ Պարույր Հայրիկյանին վնասվածքներ է պատճառել, ինքն էլ թող հատուցի բուժման ծախսը։ Բացի այդ. հաշվարկն ո՞ւր է, ինչի՞ց գոյացավ 42 միլիոնը, ինչո՞ւ, օրինակ, 82 միլիոն չի՞ որ։ Հաշվարկը բերեք, կառավարությանը թողեք հանգիստ, կառավարությունը փողը տվել է, հիմա մեզանից ուզում եք 42 միլիոն, հաշվարկն ու ապացույցները բարի եղեք ներկայացրեք»,- ասաց նա։
Ամբաստանյալներից 42.5 միլիոն դրամ բռնագանձելու՝ Պարույր Հայրիկյանի հայցադիմումը դատարանը կքննի առաջիկայում։ Իսկ այսօրվա նիստում որոշվեց դատարան հրավիրել դատաձգաբանական ու դատաբժշկական փորձագետների, որպեսզի կողմերը կարողանան մասնագիտական պարզաբանումներ ստանալ, արդյո՞ք մահափորձը եղել է այնպես, ինչպես նկարագրված է մեղադրանքում։
Ամբաստանյալների պաշտպանական կողմում թերահավատություն կա, որ Հայրիկյանի վրա կրակել են «Նագան» տիպի այն նույն ատրճանակից, որի մասին խոսվում է գործում։ Ալեքսանդր Սիրունյանի կարծիքով, այդ ատրճանակից կես մետր հեռավորությամբ արձակված կրակոցից չէր կարող փամփուշտը մխրճվել մնալ մարմնի մեջ, կծակեր կանցներ՝ «հետևում էլ եթե մարդ լիներ՝ կսպաներ»:
«Թող փորձագետը բացատրի, ո՞նց է լինում, որ տախտակ ծակող «Նագան»-ի գնդակը մնում է կաշվի տակ։ Ես գիտեմ, որ «Նագան»-ը այդպես չի կրակում, որ կրակելուց հետո վառոդի արգասիքներ պետք է մնան և՛ վերարկուի, և՛ դեմքի, և՛ Պողոսյան Խաչիկի ձեռքերին: Ոչ այն կա, ոչ այն կա, ոչ էլ այն »,- «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց փաստաբանը, չցանկանալով անդրադառնալ այն դիտարկմանը, թե իր ասածից հետևում է, որ կամ այդ զենքից չեն կրակել, կամ էլ ամբաստանյալները չեն կրակողները։
Փորձագետները իրենց պարզաբանումները կներկայացնեն հունիսի 12-ին հրավիրված դատական նիստում։