«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը այսօր ներկայացրել է կոռուպցիայի ընկալմանը վերաբերող հասարակական կարծիքի ամենամյա ուսումնասիրությունը` «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը»:
Այս տարվա հարցմանը մասնակցած շուրջ հազար հայաստանցիների գրեթե կեսը՝ 43 տոկոսը պնդել է, որ վերջին երկու տարիներին կոռուպցիան Հայաստանում աճել է, եւ միայն 19 տոկոսն է հակառակ համոզմունքը հայտնել:
Հարցվածների 53 տոկոսն էլ անարդյունավետ, որոշ դեպքերում նույնիսկ առհասարակ չգոհացնող է գնահատել Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում:
Կենտրոնի անցկացրած այս տարվա հարցումները վկայում են, որ հայաստանցիները ամենակոռումպացվածն են համարում դատական, առողջապահական համակարգերը և պետական պաշտոնյաներին:
«Այն մարմինները, որոնք կոչված են լինել կոռուպցիայի դեմ պայքարի առաջին դիրքերում՝ ոստիկանություն, դատական համակարգ, սրանք լիդերներն են իրենց կոռումպացվածության տեսանկյունից», - այսօր մեկնաբանելով իրենց անցկացրած ուսումնասիրությունը, նշեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Հարցվածների ծանրակշիռ մասը՝ 82 տոկոսն ասել է, որ կոռուպցիան Հայաստանում համարում է լուրջ կամ շատ լուրջ հիմնախնդիր: