Կրթության նախարարությունը հաստատել է ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բուհերում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը:
Կրթության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, համապատասխան հրամանը՝ «Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին», այսօր ստորագրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Համաձայն հրամանի՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին ովքեր հաղթահարել են նվազագույն շեմը՝ բակալավրի կրթական ծրագրի համար` 85 տոկոս /ՄՈԳ/, մագիստրոսի կրթական ծրագրի համար` 90 տոկոս/ՄՈԳ/: