Պռոշյան համայնքի ղեկավարի արդեն նախկին թեկնածու Ցոլակ Գրիգորյանը հայտարարում է ընտրությունների շեմին Պռոշյանում «պայթյունավտանգ» իրավիճակի մասին։
Առաջիկա կիրակի՝ հուլիսի 14-ին կայանալիք ընտրություններում առաջադրված անկուսակցական թեկնածուն ուրբաթ օրը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և դուրս եկել ընտրապայքարից։ Ցոլակ Գրիգորյանի ինքնաբացարկից հետո երեք թեկնածուներ մնացին` ապրիլի 2-ին սպանված գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի թիմակիցների աջակցությունը վայելող Վովա Սահակյանը, ով ևս դաշնակցական է, նախորդ ընտրություններում Հրաչ Մուրադյանի գլխավոր մրցակից, հանրապետական Արթուր Մուրադյանը, և ինքնաառաջադրված անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը։
Իրավաբան Ցոլակ Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց հետո «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ գյուղը երկու բևեռի է բաժանված, որոնք խորացնում են առկա ճգնաժամը և ընտրական գործընթացը տանում են «ոչ ընդունելի ուղղությամբ»։
«Պռոշյանում ստեղծվել է լարված և պայթունավտանգ միջավայր. անվստահությունն ու անհանդուրժողականությունը խորը հիմքեր են ձեռք բերել: Ընտրական գործընթացում այնպիսի միջոցների են դիմում, որից հետո անկախ, թե ով կդառնա համայնքի ղեկավար, պարտավոր է որոշակի հարցերի պատասխան տալ։ Նպատակին հասնելու համար այսօր կիրառվում են դավադրություն, փոխադարձ վիրավորանքներ: Նրանք ունեին հնարավորություն թողնել անձնական նկրտումները, անիմաստ պայքարն ու միմյանց դեմ թշնամությունը, սակայն այդ ուժերը արմատացած խնդիրները լուծելու փոխարեն էլ ավելի են այն խորացնում»,- գրել է արդեն նախկին թեկնածուն՝ առանց անուններ տալու, սակայն գաղտնիք չէ, որ լարվածությունը դաշնակցականների և հանրապետականների թիմերի միջև է։
Համայնքի ղեկավարի հանրապետական թեկնածու Արթուր Մուրադյանը անցած տարվա սեպտեմբերի 23-ի ընտրություններում էլ Հրաչ Մուրադյանի մրցակիցն էր, եւ լարված մթնոլորտում անցկացված ընտրություններից հետո, ըստ մամուլի, այստեղ նույնիսկ բանը հասել էր ծեծկռտուքի:
Ցոլակ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազազրույցում հարմար չգտավ այս պահին մեկնաբանություններով հանդես գալ։
Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Մուրադյանը մեզ հետ զրույցում բացառեց, որ Գրիգորյանի վրա կարող էր ճնշում գործադրված լինել, որպեսզի նա ինքնաբացարկ հայտարարեր։ Մուրադյանը չհամաձայնեց նաև «պայթյունավտանգ» իրավիճակի մասին նախկին թեկնածուի պնդումներին։
«Չգիտեմ Ցոլակն ինչ կարծիքի է, ինչ է գրել, բայց նման բաներ չկա, պայթյունավտանգ ինչ-որ պահեր չկան, չեմ կարծում, չգիտեմ ինքն ինչ էր ուզում։ Չգիտեմ ինչի է նման բան ասում։ Չենք հանդիպել երբևէ, այսինքն՝ հանդիպել ենք, բայց չենք զրուցել, միայն «բարև-բարիլույս»»,- ասաց հանրապետական թեկնածուն։
Հարցին, թե ինչո՞ւ որոշեց առաջադրվել՝ հաշվի առնելով նախորդ ընտրությունների նախադեպը, Արթուր Մուրադյանը պատասխանեց, որ չէր առաջադրվի, եթե Հրաչ Մուրադյանի եղբայրը կամ մերձավորներն առաջադրվեին, բայց քանի որ գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանը դարձավ նրանց թեկնածուն, վերջին պահին որոշեց մրցել։ Ընդգծեց, որ ինքնաառաջադրվել է։
«Մարզպետի հետ ես հանդիպում չեմ ունեցել , անցյալ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը սատարել է ինձ, բայց հիմա՝ չէ։ Անձամբ ես եմ որոշել, ամենավերջում եմ դրել թեկնածությունս, նույնիսկ շաբաթ օր էր, բանկերն էլ էին արդեն փակվել, վերջին պահին իջել եմ քաղաքում եմ մուծումներս արել»,- ասաց Մուրադյանը։
Հարցին, թե Հանրապետականը դե՞մ չի եղել իր առաջադրմանը, չկար մտավախություն, որ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո իր առաջադրումը կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել, թեկնածուն պատասխանեց, որ ՀՀԿ-ն նման մտավախություն չի ունեցել։
«Մենք Հրաչ Մուրադյանի հետ թշնամի չենք եղել, մենք եղել ենք հակառակորդներ, ընտրություններից հետո էլ շատ համերաշխ բարևել ենք իրար։ Ծեծկռտուքի վերաբերյալ մամուլի գրածները չեն համապատասխանում իրականությանը, դա Հրաչի հետ ընդհանրապես կապ չի ունեցել, եղել է ինչ-որ անհատի հետ վիճաբանություն, էն էլ՝ լեզվակռիվ, ուրիշ բան չի եղել»,- ասաց նա։
Հանրապետական Արթուր Մուրադյանի շտաբում հանդիպեցինք գյուղապետի նախկին պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանին, ում հիշեցնենք, գյուղապետարանի դաշնակցական թիմը թույլ չտվեց անցնել լիազորություններին և սկանդալային իրավիճակում հայտնվելով նա հրաժարական տվեց։ Մելիքյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ ՀՀԿ-ի թեկնածուին է պաշտպանում, իսկ թե ինչու ինքը չառաջադրվեց, այսպես հիմնավորեց. - «Ես շատ մեծ հիասթափություն ապրեցի։ Կույր ատելություն տեսա, մարդիկ, ովքեր ինձ չէին ճանաչում, պատրաստ էին իմ աչքերը հանելու, պատրաստ էին հայտարարել, որ ես մարդասպան եմ, պատրաստ էին ամեն ինչի»։
Հրաչ Մուրադյանի ընտանիքի աջակցությունը վայելող Վովա Սահակյանի շտաբի ներկայացուցիչները մեզ հետ զրույցում դատապարտում էին ողբերգական միջադեպից հետո Սահակյանի դեմ թեկնածու առաջադրելու հանրապետականների քայլը՝ համոզմունք հայտնելով, որ Արթուր Մուրադյանը ինքնուրույն չի կայացրել այդ որոշումը. - «Անհարմար է այն մարդկանց, ովքեր մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ջրաղացին ջուր են լցնում, նրանց պարտադրել են, ոչ թե նրանք ցանկացել են դնել, պարտադրել է մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, որովհետև նա Պռոշյանի նկատմամբ միշտ թույն է շնչել։ Որովհետև գյուղը՝ Հրաչ Մուրադյանի գլխավորությամբ չի ենթարկվել, չի կռացել իր դեմ, դրա համար ամեն ինչ անում է, որ կարողանա էս մեծ գյուղը կառավարել։ Ուզում են, որ գյուղը մարզպետին ծառայի»,- ասում էին շտաբի անդամները, ընդգծելով. - «Մենք ձեռքներս ծալած չենք նստի, որ նրանք ինչ ուզեն անեն։ Իսկ եթե ընտրակեղծիքներ փորձեն, դա կլինի մարդասպանություն էստեղ»։