Ինդոնեզիայի արևմտյան մասում՝ Սումատրա կղզու շրջանում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 23 կիլոմետր խորության վրա Բենկուլու քաղաքից 195 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք:
Ավերածությունների ու զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում:
Սումատրայի հյուսիսում գտնվող Աչեխ նահանգում երեքշաբթի օրը 6.1 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Զոհերի թիվը հասել էր 30-ի, տուժածներինը՝ 300-ի:
2004 թվականին, հիշեցնենք, Սումատրայում ավելի քան 9 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով առաջացած ցունամին խլեց առնվազն 225 հազար մարդու կյանք Ինդոնեզիայում, Թաիլանդում, Բանգլադեշում, Մյանմայում, Շրի Լանկայում, Հնդկաստանում և այլ երկրներում: