Վենեսուելային նախագահ Նիկոլաս Մադուրոն ուրբաթ երեկոյան երկրի անկախության տոնի կապակցությամբ ունեցած ելույթում հայտարարել է, թե որոշում է ընդունել «մարդասիրական ապաստան» տրամադրել ԱՄՆ անվտանգության մարմինների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ով մեղադրվում է պետական գաղտնիքները հրապարակելու մեջ:
Սնոուդենը, ում անձնագիրը Միացյալ Նահանգները չեղյալ են հայտարարել, արդեն երկու շաբաթ գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակային տարանցման գոտում: Նա, հիշեցնենք, ամերիկյան ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումների և անձնական բնույթի գաղտնի տվյալների հավաքման ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ էր տրամադրել Washington Post և Guardian պարբերականներին:
Այս շաբաթ ավելի վաղ Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել էր, թե իր երկիրը պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Սնոուդենին՝ «եթե հանգամանքները թույլ տան»: