Վարդգես Գասպարիին տարել են ոստիկանություն

Այսօր «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստ Վարդգես Գասպարին հարկադրանքով տարվել է ոստիկանություն, նրա կարգավիճակը դեռ հստակեցված չէ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ոստիկանության Ավանի բաժնում գտնվող Գասպարին փոխանցեց, որ ինքը պաստառներով կանգնած է եղել, երբ քաղաքացիական մի անձնավորություն է մոտեցել, իրենց խլել է պաստառը, ապա չորս ոստիկաններ ոտքերից ձեռքերից բռնած նրան գցել են մեքենայի մեջ և տեղափոխել ոստիկանության բաժին:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ այսօր 19:30-ին նախատեսված բողոքի ակցիան խափանվեց, քանի որ ոստիկանությունը հրելով ակցիայի մասնակիցներին հեռացրեց ռեստորանի մայթից: Նշենք, որ ռեստորանի մոտ հավաքված ոստիկանները թվով մի քանի անգամ գերազանցում էին ակտիվիստներին: