Իշխող կուսակցությունը պատրաստվում է քննարկել «ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր»:
Հինգշաբթի երեկոյան նիստ կգումարի Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմինը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նախատեսվում է քննարկել «ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր»: Նա «կոռեկտ» չհամարեց մինչեւ քննարկումն ասել, թե հատկապես ինչ հարցեր են շեշտադրվելու:
Հաշվի առնելով անցած շաբաթ օրը Հայաստանի նախագահի նստավայրում կայացած Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի զայրալի շեշտադրումները, թե կուսակցությունում քննարկվելու է «խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքը»՝ կարելի է ենթադրել, որ երեկոյան ԳՄ նիստում այդ հարցը չի շրջանցվի:
«Շատ էլ նորմալ է, որ կուսակցության նախագահը կարող է իր թիմից ունենալ ավելի մեծ պահանջներ: Մենք էլ մարդ ենք, մենք էլ կարող ենք թերանալ: Սխալվում է նա, ով աշխատում է: Բայց ես չեմ ցանկանում կանխատեսումներ անել», - ասաց նա:
Հանրապետականում որևէ մեկը չի հերքում այս օրերին առավել շատ քննարկվող տեսակետը, թե Սերժ Սարգսյանն իր կուսակիցների վրա բարկացած է հատկապես այն պատճառով, որ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ նրանք (նախագահի ձեւակերպմամբ՝ քաղաքական մեծամասնությունը) անպատասխան են թողել Կառավարության հասցեին հնչած քննադատությունը:
Հիշեցնենք, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասել էր, որ ՎՊ-ի հաշվետվությունից պարզ է դառնում, որ գործ ունենք թալանչիների հետ:
Իսկ Աբրահամյանը, ինչպես ասում են Հանրապետականները, խորհրդարանում կարգավորում է քաղաքական հարցերը:
Աբրահամյանը, ի դեպ, հետաձգել է այս օրերին ծրագրված այցը Ուկրաինա: Այդ այցի ընթացքում, «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, նախատեսված էին նրա հանդիպումները այդ երկրի բարձրաստիճան ղեկավարների՝ նախագահի, վարչապետի, օրենսդիր մարմնի ղեկավարի հետ:
Խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանի փոխանցմամբ, այցը հետաձգվել է մինչև աշուն:
Պողոսյանի պնդմամբ՝ այցի հետաձգումը պայմանավորված չէ ՀՀԿ-ի գործադիր մարմնի՝ այսօր կայանալիք նիստով:
Շարմազանովի փոխանցմամբ՝ Հանրապետականում մինչև այսօր չի քննարկվել «օֆշորային սկանդալի» թեման, որում, ըստ «Հետք» էլեկտրոնային պարբերականի, ներքաշված է նաեւ երկրի վարչապետը:
«[Վարչապետը] Այդքան միամիտ չէ, որ Հայաստանի գլխավոր քաղաքական ամբիոնից կեղծ հայտարարություններ անի», - այս կապակցությամբ նշեց Ազգային ժողովի փոխխոսնակը: