Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-3-ը այցելել է Վիլնյուս` Եվրոպական միության նախագահությունը ստանձնող Լիտվայի պաշտպանության նախարարության կազմակերպած ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում «Եվրոպական ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականությանը» նվիրված սեմինարին մասնակցելու նպատակով:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ սեմինարի ընթացքում Տոնոյանը հանդես է եկել ելույթով, որտեղ Հայաստանի և Եվրամիության միջև Արևելյան գործընկերության շրջանակներում պաշտպանական համագործակցության գոյություն ունեցող հնարավորությունների օգտագործման համար առաջարկել է մի շարք մոտեցումներ` միջազգային այլ կազմակերպությունների` ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության ծրագրերի կրկնության բացառումը և փոխլրացումը ապահովելու պարագայում:
Մասնավորապես, նշվել է, որ հաջորդ տարի Հայաստանում նախաձեռնվելիք պաշտպանության ռազմավարական նոր վերանայման ընթացքում պաշտպանության պլանավորման նկատառումներում ԵՄ-ի հետ համագործակցության դերի հստակեցմանը լրացուցիչ ուշադրություն կհաղորդվի: