Վրաստանը վերացրեց առանց վիզայի ռեժիմը Իրանի հետ

Վրաստանի և Իրանի արտգործնախարարներ Գրիգոլ Վաշաձեն և Մանուչեհր Մոթաքին փաստաթղթեր են ստորագրում Թբիլիսիում, 3-ը նոյեմբերի, 2010թ․

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին վերացրել է երկիր առանց վիզայի մուտքի ռեժիմը Իրանի քաղաքացիների համար:

Նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 1-ից իրանցիները Վրաստանի տարածք մտնելու համար պետք է վիզա ձեռք բերեն:

Երկու երկրների միջև կարճատև այցերի համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու համաձայնությունը ձեռք էր բերվել 2010 թվականին, այս ընթացքում Վրաստան այցելող իրանցիների թիվը քառապատիկ աճել է:

Պաշտոնական Թեհրանը դեռևս չի վերացրել առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար: