Հայաստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ Եգիպտոս այցելելուց

Եգիպտոս - Ցուցարարները Կահիրեի Թահրիր հրապարակում պահանջում են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը, 2-ը հուլիսի, 2013թ.

Հաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները՝ արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս Հայաստանի քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։

«Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից և որևիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում։