Եվրոպացիները պարզաբանումներ են պահանջում ամերիկյան լրտեսական ակտիվության կապակցությամբ։
Եվրոպայում վրդովված են․ ամերիկյան գաղտնի ծառայությունների նախկին պայմանագրային աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակած նոր փաստաթղթերը վկայում են, որ ամերիկացիները գաղտնալսման և համակարգչային լրտեսության եղանակով տեղեկություններ են հայթայթել 38 դեսպանատների և ներկայացուցչությունների գործունեության մասին։
Ընդ որում, լրտեսություն է իրականացվել եվրոպացի և ոչ եվրոպացի դաշնակիցների, այդ թվում Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Թուրքիայի, ինչպես նաև Եվրամիության Վաշինգտոնի, Նյու Յորքի և Բրյուսելի գրասենյակների նկատմամբ։
Այս զարգացումների առնչությամբ արդեն մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը։
«Դիվանագիտական առաքելությունների, ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների անձեռնմխելիությունը պաշտպանված է միջազգային օրենքներով, մասնավորապես, Վիեննայի կոնվենցիայով», - ասել է Բան Կի-մունը։
Ըստ «Դեռ Շփիգել» գերմանական հանդեսի, ամերիկյան գաղտնի ծառայությունների որոշմամբ, մի շարք պետություններ, այդ թվում, Մեծ Բրիտանիան և Կանադան, լրտեսման չեն ենթարկվել։
Վաշինգթոնը հայտարարել է, թե սկանդալային այս նոր բացահայտման կապակցությամբ պարզաբանումներ կներկայացնի դիվանագիտական խողովակներով։
«Գաղտնալսումը պարզապես անընդունելի է Եվրոպական միության ղեկավարության համար, և այդ փաստն անպայման լրջորեն կազդի մեր երկկողմ հարաբերությունների վրա», - ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Մարտին Շուլցը և ավելացրել.- «Սա շատ լուրջ բան է, եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա լրջագույն հետևանքներ կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական միության հարաբերությունների համար»։
Եվրահանձնաժողովի խոսնակ Պիա Արենկիլդե Հանսենն ասել է, որ Նյու Յորքոմ և Վաշինգտոնում Եվրամիության գրասենյակների գաղտնալսման մասին լուրը շատ մտահոգիչ է։
«Եվրահանձնաժողովը Արտաքին գործողության ծառայությանը խնդրել է Վաշինգտոնում և Բրյուսելում անհապաղ այս հարցն արծարծել ամերիկյան իշխանությունների հետ հադիպումներում», - ասել է Հանսենը։
Պարզվում է, ամերիկյան հետախուզական ծառայությունները գաղտնալսել են Եվրամիության բարձրագույն ղեկավարների հեռախոսազրույցները և գաղտնընթերցել են նրանց էլեկտրոնային նամակները։
Եվրոպացի մեկնաբանների փոխանցմամբ, առավել մտահոգիչ է Եվրամիության կենտրոնակայանը լրտեսական գործողությունների ենթարկելու փաստը, քանի որ Բրյուսելում հենց այդ շենքում են գումարվում Եվրամիության գագաթնաժողովները, այդտեղ են քննարկվում տնտեսական և արտաքին քաղաքականության առանցքային հարցերը։
«Պարզ է, որ ամերիկյան գաղտնի ծառայությունները պետք է աշխատեն, բայց այն, որ գաղտնալսել են Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին և նախարարներին, դա իսկական շոկ է», - ասել է Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Բրունեյում` Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության համաժողովում, շատ համառոտ է խոսել սկանդալի մասին՝ ասելով, թե միջազգային գործերի մեջ ներքաշված ցանկացած երկիր իր պատկան ծառայությունների միջոցով փորձում է պաշտպանել ազգային անվտանգությունը։
«Ավելին, այս պահին չեմ կարող ասել, քանի դեռ չունեմ անհրաժեշտ փաստեր այդ իրավիճակի վերաբերյալ», - ասել է պետքարտուղարը։
Սկանդալային բացահայտումների հեղինակ Սնոուդենը տակավին գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ բաժնում։