Գլխավոր դատախազությունը Վերահսկիչ պալատից նյութեր է պահանջել

Գլխավոր դատախազության շենքը Երեւանում

Գլխավոր դատախազությունը երկուշաբթի օրը դիմել է Վերահսկիչ պալատին՝ լրացուցիչ նյութեր տրամադրելու համար:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը, դատախազությունը պահանջել է այն նյութերը, որոնք Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների եւ եզրակացությունների համար հիմք են հանդիսացել: Տռուզյանի փոխանցմամբ` առաջիկա օրերին ուսումնասիրությունների նախնական արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրեն:


Ռուզաննա Ստեփանյան

Առավել մանրամասն տե՛ս այստեղ: