Տասը զոհված եւ հարյուրավոր վիրավորներ Եգիպտոսում նոր բախումների հետեւանքով

Եգիպտոս - Հարյուր հազարավոր մարդիկ մասնակցում են Կահիրեում անցկացվող բողոքի ցույցին, 30-ը հունիսի, 2013թ.

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ցուցարարները ամբողջ գիշեր փողոցում մնալով պահանջել են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը:

Թեպետ հաղորդվում է, որ շատ ցուցարարներ խաղաղ են եղել, այնուամենայնիվ, բախումներ եղել են, որոնց պատճառով էլ, ըստ վերջին տվյալների, առնվազն 10 մարդ զոհվել, ավելի քան 600-ը վնասվածքներ են ստացել:

Մուրսին քննադատվում է «Մահմեդական եղբայրությանը» չափից ավելի իշխանություն տալու մեջ:

Համաձայն նախագահի խոսնակի` Մուրսին ընդունում է իր սխալները եւ դրանք ուղղելու ճանապարհին է: Այնուամենայնիվ, նա հրաժարական տալ չի պատրաստվում: