Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն «այնքան էլ բարձր» չի համարում պատերազմի հավանականությունը:
Նախարարն այսօր մասնակցում էր Հայաստանի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների ստեղծման 21-ամյակի կապակցությամբ «Էրեբունի» օդանավակայանում անցկացված տոնական միջոցառմանը, որի ընթացքում, բացի հանդիսավոր քայլերթից, եղան նաեւ ցուցադրական թռիչքներ:
Արձագանքելով օրերս Բաքվում անցկացված ռազմական շքերթի ժամանակ Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական ռազմատենչ հռետորաբանությանը` Օհանյանն ասաց. - «Այդպիսի հայտարարությունները միշտ էլ միտված են լինում թե՛ ներքին քաղաքական խնդիրների իրականացմանը, թե՛ մեր այս չլուծված խնդիրների լուծման հարթակ հանդիսացող բանակցային գործընթացում ունենալ միակողմանի հաջողություններ, ստիպել, որպեսզի մենք միակողմանի զիջումների գնանք»:
«Երկրորդ անգամ չի կարելի հայտնվել պարտադրված վիճակում», - շարունակեց նախարարը. - «Մեկ անգամ պարտադրված վիճակում հայտնվել ենք, ներքաշվել ենք պատերազմի մեջ եւ կարողացել ենք պահպանել Արցախի ժողովրդի, մեր սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը: Այսօր մեզ պարտադրել գնալ միակողմանի զիջումների, անհնարին է: Մենք բոլորս կողմնակից ենք, որ այդ խնդիրը լուծվի քաղաքական ճանապարհով, խաղաղ պայմաններում, փոխադարձ հասկացության պայմաններում: Եթե փոխադարձ հասկացություն լինի, գործն էլ կամաց-կամաց առաջ կգնա»:
Հարցին, թե արդյոք մեծացել է պատերազմի վտանգը, Սեյրան Օհանյանն արձագանքեց. - «Պատերազմի վտանգ Պաշտպանության նախարարի համար միշտ էլ կա: Ամեն օր կա, եւ մենք ամեն օր պատրաստվում ենք պատերազմի, ամեն օր կատարելագործում ենք մեր ունակություններն ու կարողությունները: Բայց այսօրվա հավանականությունն այնքան էլ բարձր չէ` չնայած նրան, որ ռազմաքաղաքական իրադրությունը, անվտանգության միջավայրը, սպառնալիքները Հայաստանի Հանրապետության շուրջը եւ ընդհանուր մեր տարածաշրջանում միշտ էլ առկա են եւ միշտ էլ բռնկիչ վիճակում կարող են լինել»:
Նախարարի խոսքով` իր պաշտպանության իրականացման մեջ Հայաստանը ներդնում է «խելացի պաշտպանության» գաղափարը. - «Քիչ միջոցներով մեծ խնդիրներ կատարելու ունակությունները պետք է զարգացնենք: Ասել է թե` այն առանձնահատկությունը, որը դրված է եղել մեր Զինված ուժերի կազմավորման ակունքներում եւ մեր հաղթանակների ակունքներում, մենք դա զարգացնելու ենք»:
Սեյրան Օհանյանն ասաց, որ Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգն օրեցօր կատարելագործվում է. - «Այն միջոցները, այն համակարգերը, որ այսօր մենք ունենք, լիարժեք հնարավորություն են տալիս, որպեսզի ոչ միայն ընդհանուր համակարգը վերահսկելի լինի, այլ նաեւ բոլոր տեսակի ցածր անցուղիները ցածր բարձրությունների վրա վերահսկելի լինեն: Ռադիոէլեկտրոնային պայքարի մեր ստորաբաժանումներն այսօր հնարավորություն ունեն դժվարեցնել, կասեցնել, նաեւ խափանել թե՛ մարտավարական, թե՛ օպերատիվ-մարտավարական օղակների բոլոր զորատեսակների եւ ընդհանուր հրամանատարական շղթայի հնարավորությունները»:
«Մոտ ապագայում մենք իրականացնելու ենք մեր ռազմաօդային ուժերի համալրում: Դա իրականացվելու է մեր ռազմավարական գործընկեր, մեր բարեկամ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում», - հավելեց նա:
Անդրադառնալով Ադրբեջանին Ռուսաստանի կողմից վերջերս մատակարարված զինտեխնիկային` Օհանյանն ասաց. - «Գաղտնիք չէ, որ մենք պարտադրված ենք այսօր նաեւ Ադրբեջանի կողմից հայտարարված սպառազինության մրցավազքի մեջ գտնվել, բայց` ոչ քանակային առումով, այլ որակական եւ ավելի գերճշգրիտ, ավելի հեռահար միջոցների ձեռք բերման ուղղությամբ: Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, եւ մենք այդ հավասարակշռությունը կարողանում ենք որակական առումով պահպանել»: