Այսօր տեղի ունեցած «Համակարգչային ծրագրերը եւ տեղեկատվական մատչելիությունը տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար» թեմայով կլոր սեղանի շրջանակներում միջոցառման մասնակիցները քննարկեցին, թե որքանով են կիրառելի տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված համակարգչային ծրագրերը Հայաստանում:
Գեորգի Գրիգորյանը տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծված «Արեւ» համակարգչային ծրագրին ծանոթացել է դեռեւս տեսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 14 դպրոցում 2005 թվականին: Ունի վկայական, որում նշված է, որ տիրապետում է «Արեւ» հատուկ ծրագրին: Այնուհետեւ դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն` խնդրելով իրեն տրամադրել «Արեւ» ծրագիրն իր մեջ ներառող հատուկ համակարգիչ:
«Ստացա համակարգիչ: Համակարգիչը տալիս է տարբեր հնարավորություններ օգտագործելու համար` ինտերնետ տիրույթում եւ այլ համակարգերում: Մի քանի օպերացիոն համակարգ կա, որ օգտագործում ենք, համատեղում»,- նշեց Գեորգի Գրիգորյանը:
Նա ասաց, որ «Արեւ» ծրագիրը թեւ իրեն օգնել է սովորելու տարիներին, սակայն այժմ միակը չէ իր առօրյայում, Գեորգին օգտվում է նաեւ արտասահմանյան ծրագրերից: Դրանցից մեկը, օրինակ, ունի հայերեն լեզուն համացանցում ընթերցելու հնարավորություն:
Որպես «Արեւ» ծրագրի համակարգի հիմնական թերացում` Գեորգին նշեց Skype ծրագրի հետ աշխատանքի բացակայությունը:
«Համակարգչային ծրագրերը և տեղեկատվական մատչելիությունը տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար» թեմայով կլոր սեղանը այսօր կազմակերպվեց առաջին անգամ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ:
Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Կրթության եւ գիտության նախարարությունների, հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, ՏՏ ոլորտի մասնագետներ:
«Ամեն ինչը կախված է ֆինանսավորումից: Հայաստանի Հանրապետությունը նոր պետություն է, երիտասարդ պետություն է, եւ այսքան, ինչքան որ կարողանում է անել հաշմանդամների համար, մենք գտնում ենք, որ շատ է: Իհարկե` քիչ է, բայց կարողանում է առավելագույնը անել»,- ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:
Նախագծի համակարգող Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կարեւոր խնդիրններից է շարունակում մնալ տեղեկատվական բացը: