Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հարկավոր է ծայրահեղ զգուշությամբ լուսաբանել եւ սոցիալական ցանցերում քննարկել բանակի թեման:
Ըստ խոսնակի՝ ԱԱԾ-ի պահանջները թույլ չեն տալիս ամեն ինչ ցույց տալ միանգամից, քննարկել զորամասային օրակարգին վերաբերվող այնպիսի հարցեր, որոնցից հակառակորդը կարող է եզրակացույթյան գալ կարեւոր հարցերի շուրջ եւ այլն:
Հարցին, թե միանգամից այդքան սահմանափակումներ դնելով, արդյո՞ք բանակը չի դառնա առավել փակ կառույց եւ բնակչությունը նուն այդ հրապարակումների օգնությամբ չի զրկվի բանակում հաճախ հանդիպող անարդարությունների մասին լուրերից, Հովհաննիսյանը պատասխանեց, թե մեկը մյուսին չի խանգարում:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍամվելՄարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ, եթե լրատվամիջոցները մասնագիտացված չեն բանակի թեման լուսաբանելու հարցում, ապա այստեղ անելիք ունի հենց Պաշտպանության նախարարությունը:
Սամվել Մարտիրոսյանը հավելեց, որ սոցցանցերի օգտատերերը հաճախ մի քանի տարի շփվելով այլ օգտատիրոջ հետ, հանկարծ պարզում են, որ իրենք հայտնվել են ծուղակում: Սա ավելի հավանական տարբերակ է համարում զրուցակիցս, քան միանգամից ազգային, պետական եւ ռազմական գաղտնիքներ փոխանցելու մտադրությամբ շփումը: Իսկ կոնկրետ լրտեսության մեղադրանքով ձերբակալությունների առոմով ասաց, որ իրավապաշտպաններն ու պատկան ատյանները պետք է առավել հետեւողական լինեն:
Զրուցակիցս ասաց, որ գեղեցիկ աղջկա լուսանկարով մի կասկածելի օգտատերեր վերջերս փորձել էր իրենից ճշտել, թե ովքեր են հայ հակերները: Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս համացանցում անծանոթների հետ շփվելիս պահպանել ռեալ կյանքի օրինակը՝ չխոսել այնպիսի թեմաներից, որոնք հետագայում կարող են ձեզ խնդրի առջեւ կանգնեցնել:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ազգային անվտանգության ծառայությունը լրտեսության մեղադրանքով ձերբակալել է պայմանագրային մի զինծառայողի, Կապան քաղաքի բնակչուհու, ով մինչեւ ծառայության անցնելը ծանոթացել էր Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ եւ վերջիններիս նամակագրական կապը շարունակվել էր նաեւ Պաշտպանության նախարարությունում ծառայության անցնելուց հետո: Նման հանցագործություն կատարելու համար ԼՂՀ ԱԱԾ կողմից ձերբակալվել են 2 անձիք, որոնցից մեկը հանդիսանում է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող: