Եգիպտոսը դարձել է Կոսովոյի անկախությունը ճանաչած 100-րդ պետությունը: Թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` երեկ այդ մասին հայտարարել են Կոսովոյի կառավարության պաշտոնյաները:
Երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Հոջայը, Twitter-ում գրել են, որ պաշտոնական Կահիրեն ճանաչել է իրենց անկախությունը: «Աշխարհի հնագույն պետությունը` Եգիպտոսը այժմ ճանաչել է Եվրոպայի նորագույն պետությունը` Կոսովոն», - գրել է Հոջայը:
Եգիպտոսի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված արաբերեն հաղորդագրության համաձայն` նախարարության խոսնակը հայտնել է, որ պաշտոնական Կահիրեն որոշել է ճանաչել Կոսովոն որպես անկախ եւ ինքնիշխան պետություն, փոխանցում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը:
2008 թվականին իրեն Սերբիայից անկախ հռչակած Կոսովոն որպես պետություն ճանաչող երկրների թվում են Միացյալ Նահանգները եւ Եվրամիության անդամ 27 պետություններից 22-ը: