Ստրասբուրգում հանդիպել են ԵԽԽՎ-ում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակները

ԵԽԽՎ-ի նախագահ Ժան-Կլոդ Մինյոն, արխիվ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստերի ավարտից հետո Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակությունները հանդիպում են ունեցել, որին մասնակցել է նաեւ ԵԽԽՎ-ի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Երկու ժամ տեւած հանդիպման մասին Մինյոնը հայտարարել է. - «Սա հանդիպում էր ընկերների միջեւ, Ադրբեջանի, Հայաստանի խորհրդարանականների եւ ԵԽԽՎ-ի նախագահի ներկայությամբ: Մենք որոշել ենք որպես ընկերներ հանդիպել այստեղ` ժողովրդավարության տանը եւ քննարկել, թե ինչպես կարող ենք միասին կառուցել մեր աշխատանքը: Ես պետք է ասեմ, որ զգացի երկու կողմի անկեղծ քաղաքական կամքը համատեղ գործունեության համար: Մենք կհանդիպենք նաեւ հաջորդ նստաշրջանին»: