Հայաստանի նախագահը Լեհաստանում այցելեց Մայդանեկ նախկին համակենտրոնացման ճամբար, հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում չորեքշաբթի օրը այցելել է Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարեւանությամբ գտնվող Մայդանեկ նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի:
Պատվո պահակախմբի ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը համալիրի դամբարանում ծաղկեպսակ է դրել հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից վայրագաբար ոչնչացված տասնյակ հազարավոր մարդկանց հիշատակին եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում:
Համալիրի համաժողովների կենտրոնում Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել, որում, մասնավորապես, ասել է. - «Իրողության կոծկումից ու ժխտումից մինչեւ հանցավոր լռություն եւ անտարբեր հանդուրժողականություն` ահա այսպիսի պայմաններում են տեղի ունենում մարդկության պատմության ծանրագույն ոճիրները: Մայդանեկը կարող էր եւ գոյություն չունենալ, եթե ժամանակին հայերի դեմ իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն արժանանար համընդհանուր դատապարտման, իսկ մեղավորները կրեին իրենց հասանելիք պատիժը»:
«Ինչպես կարող եմ չհիշել համամարդկային արժեքների եւ ժողովուրդների միջեւ համերաշխության անմնացորդ նվիրյալ, լեհ ժողովրդի մեծագույն զավակներից Հովհաննես Պողոս երկրորդ Պապի խոսքերը` «Հայոց ցեղասպանությունը հանդիսացավ այն սարսափի նախերգանքը, որ պիտի տեղի ունենար երկու աշխարհամարտերի, բնաջնջման կազմակերպված ճամբարներում եւ անհամար տարածաշրջանային հակամարտություններում` խլելով միլիոնավոր կյանքեր», - նշել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով. - «Չկա դատապարտում առանց կանխարգելման եւ չկա կանխարգելում առանց դատապարտման»:
Հիշեցնելով, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ Ողջակիզման ավարտի 70-ամյակը, Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ «այս կարեւոր տարելիցները համամարդկային ջանքերը կրկնապատկելու պատգամ են հանդիսանում` ցեղասպանությունների կանխարգելմանն ի նպաստ հստակ դիրքորոշում արտահայտելու համար»:
Այնուհետեւ, Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը մեկնել է Զամոսչ քաղաք, շրջայց կատարել քաղաքի կենտրոնում, այցելել քաղաքի թանգարան եւ Զամոսչի «Հայկական փողոցում» դիտել հայերի կողմից կառուցված շենքերը:
Ավելի ուշ քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ, որոնց առջեւ հանդես է եկել ելույթով:
Ելույթում նա համոզմունք է հայտնել, որ հայ - լեհական բարեկամությունը հարատեւ է, «քանզի այն հիմնված է համանման արժեքներին ու սկզբունքներին մեր ժողովուրդների հավատարմության վրա»: «Ասածիս վկայությունն է 2005 թվականի ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման որոշումը: Հայ ժողովուրդը խորը երախտիքի զգացումով է լցված Լեհաստանի ժողովրդի հանդեպ, որն օրինակելի վարքագիծ ցուցաբերեց այս խնդրում», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
«Հայաստանը եւ Սփյուռքը ուժեղ են միասնաբար` ուս ուսի տված: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ մեր մեջքին ունենալով Սփյուռքի ուժը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի Հանրապետության ներկայությունը, ձեր անկախ ու ազատ Հայաստանի գոյությունը: Ուստի ցանկանում եմ հորդորել ձեզ` որպես Սփյուռքում ապրող հայության մի հատված` առավել ակտիվ ներգրավվելու համազգային խնդիրների լուծման գործում», - ասել է Հայաստանի նախագահը Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ: Առջեւում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, եւ յուրաքանչյուր կառույց ու հատկապես աշխարհասփյուռ հայ համայնքներն ու եկեղեցին ասելիք եւ անելիք ունեն», - ընդգծել է Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Սակայն մեր նահատակների հիշատակը պետք է հարգենք ոչ միայն ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար մղվող պայքարն իր նպատակին հասցնելով, այլեւ մեր հայրենիքը հզորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդը, հնարավորություններն ու կապերը ճիշտ օգտագործելով»:
«Հայաստանն առանց Սփյուռքի եւ Սփյուռքն առանց Հայաստանի հնարավոր չէ պատկերացնել», - ասել է Հայաստանի նախագահը եւ լեհահայ համայնքի ներկայացուցիչներին հորդորել «հաճախ գալ Հայաստան, ականատեսը լինել առկա առաջընթացի, ծանոթանալ դեռեւս լուծում չստացած խնդիրներին եւ կիսվել սեփական մոտեցումներով». - «Պատրաստ ենք լսելու յուրաքանչյուրին, ով` ի բարօրություն մեր Հայրենիքի որեւէ գործ է կատարում Հայաստանում, ով` ի բարօրություն մեր Հայրենիքի որեւէ գործ է կատարում արտերկրում: Վստահեցնում եմ` նաեւ Հայաստան ձեր այցելություններով են դրական փոփոխություններ ու զարգացումներ տեղի ունենում: Այսօր մեր երկրում բազմաթիվ հնարավորություններ են ստեղծվել նոր գործ հիմնելու եւ եկամուտ ստանալու համար: Օր օրի վստահության այս շրջանակը լայնանում է»:
«Հավատացած եղեք, Հայրենիքն է այն առանցքը, որի շուրջ համախմբվում է ողջ ժողովուրդը ուրախության թե ցավի, ողբերգության թե հաղթանակների պահին», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հանդիպում լեհահայ համայնքի պատվիրակների հետ