Խաղաղության հիմնադրամը եւ Foreign Policy հանդեսը հրապարակել են «ձախողված պետություններին» վերաբերող ամենամյա զեկույցը:
Պետական կառույցների կայացածության առումով Հայաստանը աշխարհի 178 պետությունների շարքում 105-րդն է: Սա են վկայում Վաշինգտոնում գործող Խաղաղության հիմնադրամի եւ հեղինակավոր Foreign Policy հանդեսի հրապարակած ամենամյա զեկույցի տվյալները, որոնք վերաբերում են այսպես կոչված «ձախողված պետություններին»:
Ամենամյա այս զեկույցի հեղինակները աշխարհի պետություններում տիրող կացությունը դիտարկում են միանգամից 12 սոցիալական, քաղաքական, տնտեսական չափորոշիչներից ելնելով` դրանց միջոցով փորձելով պարզել այս կամ այն պետությանը բնորոշ թույլ կողմերը: Ամերիկացի փորձագետները այս ոլորտները գնահատում են 10-բալլանոց սանդղակով. որքան բարձր է պետության ստացած գնահատականը, այնքան ավելի անմխիթարական վիճակում է այն գտնվում:
Հայաստանը, օրինակ, ամերիկացի վերլուծաբանների հաշվարկների համաձայն, 120 հնարավորից 71 միավոր է ստացել` հայտնվելով այնպիսի պետությունների հարեւանությամբ, ինչպիսին են Սուրինամը, Պարագվայը, Պերուն, Նամիբիան եւ Կուբան:
Հայաստանը, ըստ զեկույցի հեղինակների, գտնվում է բարձր ռիսկայնության գոտում: Ամենալուրջ խնդիրը, որն առկա է Հայաստանում, ըստ փորձագետների, այսպես կոչված «իշխող էլիտաների մասնատվածությունն է»: «Այս ձեւակերպման տակ նկատի ունենք պայքարն իշխանության համար, ընտրախախատումների առկայությունը, քաղաքական ճամբարների փոփոխությունը: Մի իրավիճակ, երբ տեղական եւ ազգային մակարդակի առաջնորդները հայտնվում են փակուղում», - նշում են զեկույցի հեղինակները:
Սոցիալական չափորոշիչների առումով Հայաստանի հիմնական խնդիրներ են համարվում փախստականների առկայության, ինչպես նաեւ արտագաղթի ծավալները:
Քաղաքական չափորոշիչները եւս Հայաստանում բավական անմխիթարական են` լուծման կարոտ հիմնական խնդիրներն են համարվում պետական կառույցների լեգիտիմության, օրենքի գերակայության ապահովումն ու մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:
Հայաստանի պարագայում մեծ է նաեւ արտաքին ուժերի ներգրավվածության մակարդակը: Այս ցուցանիշը, ըստ վերլուծաբանների, բարձր է լինում, երբ պետության տարածքում տեղակայված են լինում այլ պետության ռազմական ուժեր` իրողություն, որ Հայաստանում առկա է դեռ 90-ականների սկզբից:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի մյուս պետություններին, ապա դրանք, ըստ Խաղաղության հիմնադրամի եւ Foreign Policy հանդեսի, ավելի մեծ հավանականությամբ կարող են համալրել «ձախողված պետությունների» շարքը:
Վրաստանը 120 հնարավորից շուրջ 84 միավոր է հավաքել: Այստեղ հիմնական խնդիրները երկրի ներքին զարգացումներին արտաքին միջամտության բարձր մակարդակն է եւ իշխող վերնախավի մասնատված վիճակը:
Ադրբեջանի պարագայում իրավիճակը գրեթե նույնն է: Որպես առանցքային խնդիրներ մատնանշվում են փախստականների մեծ բանակի առկայությունն ու պետական հաստատությունների լեգիտիմության ցածր մակարդակը: