Արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ երկու տասնյակ ձերբակալվածներ Անկարայում

Թուրքիա - Ոստիկանությունը ջրցան մեքենայի օգնությամ ցրում է Անկարայի կենտրոնում անցկացվող ցույցը, 17-ը հունիսի, 2013թ.

Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազի եւ ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է մայրաքաղաքում Անկարայում կազմակերպված ցույցը, հաղորդվում է շուրջ երկու տասնյակ ձերբակալվածների մասին:

Միաժամանակ, հազարավոր մարդիկ դարձյալ հավաքվել են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղ երրորդ շաբաթն է չեն դադարում հանուն Գեզի այգու փրկության եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը: