Վաղը երեկոյան Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կմեկնարկի Թալալյան եղբայրների անվան միջազգային փառատոնը:
Փառատոնի մասնակիցներն արդեն Երեւանում են: Նրանց թվում է բոստոնաբնակ մեր հայրենակից, կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանը, որի ծննդյան 75-անյակը փառատոնի շրջանակներում կնշվի առանձին հեղինակային համերգով:
Հանրահայտ թավջութակահարներ Թալալյան եղբայրների անունը կրող այս փառատոնը դեռ 4 տարի առաջ նախաձեռնեց նրանց արժանի ժառանգորդը ` անվանի թավջութակահար Արամ Թալալյանը` նպատակ ունենալով Հայաստանում խթանել սերը եւ հետաքրքրությունը թավջութակի նկատմամբ: Հետագա տարիներին փառատոնն ընդլայնվեց` վերածվելով նախ ալտի եւ թավջութակի փառատոնի, իսկ հետո համերգային ծրագրերում ընդգրվեցին նաեւ գործիքային եւ նվագախմբային կատարումներ:
Այս տարի Արամ Թալալյանը եւ դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը համահեղինակել են մի շատ մեծ եւ կարեւոր ծրագիր` ստեղծելով հայ կամերային երաժշտության անթոլոգիան վերջին 100 տարվա կտրվածքով:
Սա իրոք եզակի մի անթոլոգիա է, որ ներկայացնում է 60 հայ կոմպոզիտորների թավջութակի եւ դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, որոնք թողարկվել են 12 ձայնասկավառակներով` ժամանակակից տեխնիկական վերջին պահանջներին համապատասխան: Անթոլոգիան ներառում է նաեւ 60 հայ կոմպոզիտորների կենսագրությունները ներկայացնող գրքույկ:
Անթոլոգիայի շնորհանդեսը տեղի կունենա վաղը սկսվող եւ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված փառատոնի առաջին համերգի ընթացքում:
Փառատոնի առաջին համերգի մենակատարներն էլ հենց փառատոնի կազմակերպիչներն են` «Արս Լունգա» դուետը (թավջութակահար Արամ Թալալյան եւ դաշնակահար Ջուլիետա Վարդանյան):
Ի դեպ, 3առատոնի բոլոր համերգները անվճար են ունկնդրի համար, բացի մեկից` Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոյից, որ տեղի է ունենալու Գաֆեսջյան արվեստի կենտրոնում:
Փառատոնի հատուկ հյուրերի թվում են ԱՄՆ-ից անվանի կլարնետահար Վադիմ Լանդոն եւ նրա որդին` 10-ամյա դաշնակահար Մաքսիմ Լանդոն:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Հայկ Բոյաջյանն ասաց, որ մեծ սիրով է եկել մասնակցելու այս փառատոնին, որը մեր օրերի համար եզակի մի փառատոն է:
Արամ Թալալյանը շեշտեց, որ իրոք լուրջ տեղաշարժ կա թավջութակի նկատմամբ վերաբերմունքի մեջ. - «Երբ 4 տարի առաջ նախաձեռնեցինք թավջութակի համահանրապետական փառատոնը, մարզեր կային, որտեղ թավջութակի դասարան գոյություն չուներ երաժշտական դպրոցներում, իսկ հիմա հենց այս տարի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին միայն թավջութակահարներ էին մասնակցում աշխարհի տարբեր երկրներից եւ Հայաստանի ներկայացուցիչները պատվով էին հանդես գալիս այդ մրցույթում»: