Մարտի մեկի իրադարձություններ հետաքննության տապալումը, ազատազրկված Տիգրան Առաքելյանի ճակատագիրը, հայ-թուրքական հարաբերությունները, ղարաբաղյան բանակցությունները, Սիրիայի քաղաքացիական պատերազմը. սրանք միայն մի քանիսն էին այն երկու տասնյակ հարցերից, որ այսօր Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամներն ուղղեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Հայաստանյան դիվանագիտության ղեկավարը Ստրասբուրգում հանդես էր գալիս ոչ միայն որպես Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար, այլեւ որպես Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ:
Նալբանդյանը ներկայացրեց այն առաջնահերթությունները, որ որդեգրել է պաշտոնական Երեւանը նախագահության վեց ամիսների ընթացքում` հատուկ ընդգծելով այլատյացության դեմ պայքարն ու մարդու իրավունքների պաշտպանությունը:
Նալբանդյանի ելույթին հետեւած հարցերի ամեմամեծ խմբաքանակը, սակայն, Լեռնային Ղարաբաղի խնդրին էր վերաբերում: ԵԽԽՎ-ում Ձախերի խմբակցությունը ներկայացնող պատվիրակներից մեկը նույնիսկ տարակուսեց. - «Դուք հաջողացրեցիք Ձեր ճառում չհիշատակել Լեռնային Ղարաբաղի խնդիրի մասին, ինչն ինձ համար փոքր-ինչ տարօրինակ էր»:
Նալբանդյանը հակադարձեց. - «Եվրոպայի խորհուրդն իրավասու չէ մասնակցել նման բանակցությունների: Մյուս կողմից, այն կարող է շատ օգտակար դերակատարություն ստանձնել` զարգացնելով փոխադարձ վստհահության մեխանիզմները»:
Շարունակելով Ղարաբաղի թեման` Նալբանդյանը կրկին հայտարարում էր, որ պաշտոնական Երեւանը հակված է խնդրի լուծումը տեսնել բացառապես բանակցությունների միջոցով: Դրականորեն արտահայտվելով Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների` Հյուսիսային Իռլանդիայում օրերս ընդունած հայտարարության մասին` Նալբանդյանը հատուկ ընդգծում էր. - «Մենք որեւէ խնդրիր չունենք ո'չ բանակցությունների, ո'չ էլ կոնտակտներ հաստատելու հետ կապված: Պատկերացրեք, վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի եւ Արդբեջանի նախագահները հանդիպել են գրեթե 15 անգամ: Տասնյակ հանդիպումներ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Եռանախագահ պետությունները ներկայացնող դիվանագետները մոտ 50 անգամ ժամանել են տարածաշրջան: Ի դեպ, իմ հաջորդ հանդիպումը համանախագահների հետ կկայանա երկու օրից: Կան համանախագահների կողմից ներկայացված հստակ առաջարկներ: Համանախագահները օժտված են միջազգային հանրության մանդատով: Կողմերից մեկը, սակայն` Ադրբեջանը, մերժում է ներկայացվող բոլոր առաջարկները»:
Թուրքիան ներկայացնող պատվիրակ Բուրհան Կայաթյուրքը կրկին հիշատակեց հայերի եւ ադրբեջանցիների անհամատեղելիության մասին Ռոբերտ Քոչարյանի հայտնի հայտարարությունը. - «Ինչպես գիտեք, պարոն Քոչարյանը հայտարարեց, որ հայերն ու ադրբեջանցիները նույնը չեն եւ չեն կարող խաղաղ գոյակցել: Ի՞նչ կարծիք ունեք այս հայտարարության մասին»:
«Երբ հարեւան պետության ղեկավարը ողջ հայ ժողովրդին հռչակում է թիվ մեկ թշնամի, ի՞նչ արձագանք եք դուք ակնկալում», - հարցով հարցին պատասխանեց Նալբանդյանը:
Հայաստանի ներքաղաքական խնդիրներին այսօր Ստրասբուրգում անդրադարձավ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակներից միայն մեկը` Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Լեւոն Զուրաբյանը:
«Հայաստանը պատշաճ կերպով չի հետաքննել 2008 թվականի մարտի մեկի արյունալի իրադարձությունները, ազատ չի արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, չի ընդունել ընտրական այնպիսի օրենսգիրք, որ կլուծեր ուռճացված ընտրացուցակների եւ բազմակի քվեարկությունների հարցը: Հեռուստաեթերը ազատականացված չէ: Այս ամենը որքանո՞վ է համատեղելի ձեր` որպես նախարարների կոմիտեի նախագահի հռչակած առաքելության հետ` ժողովրդավարություն տարածել եւ պաշտպանել մարդու իրավունքները», - դիմելով Հայաստանի արտգործնախարարին` հարցրեց Զուրաբյանը:
Ի պատասխան Նալբանդյանն անդրադարձավ միայն Տիգրան Առաքելյանի խնդրին` պնդելով, թե այդ գործի դատական բողոքարկման փուլը դեռ շարունակվում է. - «Ես չեմ կարող հանդես գալ մեկնաբանությամբ, քանի դեռ դատական գործընթացը ավարտված չէ: Ավելին, ես վստահ եմ, որ գործադիր իշխանությունը չպետք է միջամտի դատական գործերի ընթացքին»:
Հայ-թուրքական հարաբերությունների եւ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի առումով Նալբանդյանը որեւէ նոր բան այսօր չասաց: Անկարայի հետ հարաբերություններում գնդակը Թուրքիայի դաշտում է, ԵՄ-ի հետ հարաբերությունների առումով էլ պաշտոնական Երեւանը լուրջ հույսեր է կապում նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովի հետ:
Փոխարենը Նալբանդյանն այսօր բավական հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տեսակետը սիրիական ճգնաժամի վերաբերյալ. - «Ես կարծում եմ, շատ լավ է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ու Միացյալ Նահանգների պետքատուղարը փոխադարձ ըմբռնում ունեն Սիրիայի հարցով երկրորդ ժնեւյան համաժողովի կազմակերպման շուրջ: Այդ համաժողովը հարկավոր է խնամքով նախապատրաստել, միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի նաեւ առաջին ժնեւյան կոնֆերանսի տապալման պատճառները: Կարծում եմ, որ այս համաժողովին պետք է մասնակցեն ինչպես իշխանության ներկայացուցիչները, այնպես էլ բոլոր ընդդիմադիր խմբերը, ինչպես նաեւ տարածաշրջանում այն պետությունները, որոնք լուրջ ազդեցություն ունեն տեղում»: