ՀԱՊԿ-ին նվիրված ֆորում Երեւանում

ՀԱՊԿ-ի զորավարժություններ Հայաստանում, սեպտեմբեր, 2012թ.

Հունիսի 26-27-ը Երեւանում կանցկացվի «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձեւավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը, որի կազմակերպիչներն են Հայաստանի պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը եւ «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առեւտրային կազմակերպությունը:

Կանայանի անվան ինստիտուտի տարածած հաղորդագրության համաձայն` ֆորումին մասնակցելու են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամներ, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձեւավորման բնագավառի փորձագետներ Հայաստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: