Ամերիկյան իշխանությունների կողմից հետապնդվող երիտասարդը քաղաքական ապաստան է խնդրում Էկվադորից:
Այս գիշեր Միացյալ Նահանգների ազգային անվտանգության մարմինների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը անցկացրել է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում: Նա չունի ռուսաստանյան վիզա եւ չի կարող դուրս գալ օդանավակայանի տարածքից:
Այսօր ցերեկը նա մտադիր է մեկնել Մոսկվայից Կուբայի մայրաքաղաք Հավանա, իսկ Հավանայից` Էկվադոր: Լատինամերիկյան այս պետության արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն Twitter-ում երեկ գրել է, որ Սնոուդենը քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է Էկվադորի իշխանություններին:
Հիշեցնենք, Էկվադորը քաղաքական ապաստան է տվել նաեւ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ով արդեն ամիսներ շարունակ ապրում է Լոնդոնում` Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանության շենքում:
Երեկ երեկոյան Ռուսաստանում Էկվադորի դեսպանը օդանավակայանում հանդիպել է Սնոուդենի հետ: Հանդիպման մանրամասները, սակայն, դիվանագետը չի հայտնել օդանավակայանում հավաքված բազմաթիվ լրագրողներին:
Էդուարդ Սնոուդենը Մոսկվա է ժամանել Հոնկոնգից, ու թեեւ ԱՄՆ-ի իշխանությունները չեղյալ են հայտարարել նրա անձնագիրը, Ռուսաստանի իշխանությունները նրան չեն ձերբակալել, ավելի վաղ նույնիսկ տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանը կարող է քաղաքական ապաստան տրամադրել ամերիկացի երիտասարդին:
Ռուսաստանի իրավապահ մարմինները հայտարարել են, որ նույնիսկ առանց ամերիկյան անձնագրի Սնոուդենը կարող է Մոսկվայից մեկնել Լատինական Ամերիկա:
Իսկ հանդիպել է արդյոք Սնոուդենը օդանավակայանում Ռուսաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ, թե` ոչ, տեղեկություն չկա:
Միացյալ Նահանգների կառավարությունը լրտեսության մեջ է մեղադրում Սնոուդենին եւ Հոնկոնգի իշխանություններից պահանջել էր ձերբակալել նրան:
Էդուարդ Սնոուդենը նախկինում որպես պայմանագրային ծառայող աշխատել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունում եւ լրատվամիջոցներին տեղեկություններ է տրամադրել ինտերնետի եւ հեռախոսային ցանցերում էլեկտրոնային հետախուզման ծրագրերի մասին: Նրան լրտեսության, գողության եւ գաղտնի տեղեկատվության ինքնակամ արտահոսքի մեղադրանքներ են ներկայացվել:
Սնոուդենը խոստովանել է, որ գաղտնի տեղեկատվությունը ինքն է փոխանցել լրատվամիջոցներին: