«Ժամանակ»-ը գրում է. - «Երեկ Հայաստանում հրապարակվել են սոցհարցման տվյալներ, որոնց համաձայն հայաստանցիների 61 տոկոսը կողմ է հանդես գալիս Եվրասիական միությանն անդամակցելուն: Այս պատկերը պետք է ընկալել որպես ահազանգ: Որպես ահազանգ պետք է ընկալեն բոլոր նրանք, ովքեր մտահոգ են Հայաստանը կրեմլյան կայսերապաշտության ճիրաններում վերջնականապես թաղելու հեռանկարով եւ ուզում են, որ երկիրը կատարի իր ընտրությունը ոչ թե ստերեոտիպերից, այլ պրագմատիկ շահերից ելնելով, ովքեր ուզում են, որ Հայաստանի ամեն մի քաղաքացու համար հստակ ու պարզ լինի, թե իրականում ինչ է Եվրոպան, պարզ լինի, թե Եվրոպան ինչ է իրենից ներկայացնում արժեքային, քաղաքական, տնտեսական տեսանկյունից, թե ինչ հաջողությունների է հասել Եվրոպան անցած տասնամյակների ընթացքում, թե ինչ կա Եվրոպա ասվածի տակ հանրությանը ներկայացվող արատներից բացի»:
Նույն հարցմանն է անդրադարձել նաեւ «Հայոց Աշխարհ»-ը` գրելով. - «Փաստորեն, եթե հավատանք տվյալ հետազոտության ու սոցհարցման արդյունքներին, ապա կարելի է ասել՝ «տեղ ենք հասել»։ Գոնե վերջինը նշված ձեւակերպումն իսկապես դիպչում է մարդու ազգային արժանապատվությանը։ Ի՞նչ է նշանակում՝ հարցվածների 59 տոկոսը ցանկանում է միանալ Ռուսաստանին։ Այդ ամոթալի ձեւակերպումը չի մեղմում «այսինքն՝ ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ» հավելումը, քանզի ինչ-ինչ, բայց Հայաստանի ամենատարբեր կապերը Ռուսաստանի հետ այնքան ամրապնդված են, որ պաշտոնապես հռչակված են որպես ռազմավարական-գործընկերային եւ դաշնակցային»։
Սերժ Սարգսյանի լեհաստանյան այցի համատեքստում «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ հնարավոր չէ Լեհաստանը դասել Հայաստանի համար երկրորդական երկրների շարքում, քանի որ այդ երկիրը համակարգում է հարավկովկասյան երկրների հետ Եվրամիության եւ ընդհանրապես Արեւմուտքի հարաբերությունները: Եվ ահա հենց այս տեսանկյունից, թերեւս, պետք է դիտարկել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի կիրակնօրյա աշխատանքային այցը Հայաստան: Հենց ոչ աշխատանքային` կիրակի օրը նա հանդիպել է Սերժ Սարգսյանին եւ երկարատեւ առանձնազրույց ունեցել: Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը, բնականաբար, սահմանափակվում է ստանդարտ, ոչինչ չասող, անբովանդակ բառակապակցություններով»: «Սակայն այլեւս հնարավոր չէ թաքցնել այն ջրբաժանը, որի առաջ կանգնած է Հայաստանը` կա'մ Արեւմուտքի հետ, կա'մ Ռուսաստանի», - ամփոփում է թերթը:
Զարգացնելով ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտում քաղաքական հետնորդների ընտրության թեման` «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ինչպե՞ս էր հետնորդի հարցը լուծվում Հայաստանում: Լեւոն Տեր-Պետրոսյանը «որոշ ուժերի» ճնշման տակ իշխանությունը փոխանցեց վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, ինչը, ենթադրում եմ, նրա մանկության երազանքը չէր: Բայց առաջին նախագահը երբեք ոչ նեղ, ոչ լայն շրջանակներում չէր ասել, թե ում է տեսնում Հայաստանի հաջորդ նախագահ: Ռոբերտ Քոչարյանը, առանց տեսանելի արտահայտած տհաճության, իշխանությունը փոխանցեց վարչապետ Սերժ Սարգսյանին: Վարչապետի պաշտոնը, այդպիսով, առանցքային է հետնորդի հարցում: Նա, ով 2015-16 թվականներին նշանակվի ՀՀ վարչապետ, նա էլ, հավանաբար, 2018 թվականին կլինի նախագահի իշխանության թեկնածուն: Եթե մինչ այդ որեւէ արտառոց բան տեղի չունենա: Այդպես եղավ, ի դեպ, նաեւ Ռուսաստանում` Ելցին-Պուտին եւ Պուտին-Մեդվեդեւ-Պուտին փոխատեղումների ժամանակ: Հետնորդի խնդիրը կա նաեւ ընդդիմադիր դաշտում: Նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը հետեւողականորեն բացառեց ՀԱԿ շարժման մեջ որեւէ հետնորդ ունենալու հնարավորությունը: Հենց այդ պատճառով էլ ՀԱԿ նորաստեղծ կուսակցության մեջ չմտան բոլոր վառ, հավակնոտ անհատականությունները: Առավել հավակնոտ էր, հավանաբար, Նիկոլ Փաշինյանը, եւ դրանով է, իմ կարծիքով, բացատրվում նրա դեմ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի շարունակվող քարոզչական կամպանիան»:
«Ծիրանի հեղափոխությունը հասունանում է» վերնագրի ներքո «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում . - «Ի՞նչ պիտի անեն գյուղացիները, որ չեն արել, կամ ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկեն իշխանությունները, որ չեն ձեռնարկում: Սկսենք նրանից, որ գյուղացիները պիտի մթերող ընկերությունների հետ աշխատեն միայն ու միայն նախապես ստորագրված պայմանագրերով: Ընդ որում` այդ պայմանագրերում պետք է հստակ նշված լինի, որ եթե, օրինակ, ծիրանի բերքը շատ է լինում` մթերվում է այսինչ գնով, եթե քիչ է լինում` մեկ այլ գնով: Պետությունն իր հերթին պիտի նպաստի այս համակարգի կայացմանը եւ միջնորդի դեր ստանձնի գյուղացու եւ մթերողների միջեւ: Օրինակ` թույլ տա միայն այն մրգի եւ բանջարեղենի արտահանումը, որը ձեռք է բերվել ֆերմերների հետ նախապես կնքված պայմանագրերի հիման վրա: Իսկ «ոտի վրա» ձեռք բերված մրգի ու բանջարեղենի արտահանումն արգելի (խոսքը, հասկանալի է, մեծ խմբաքանակների մասին է): Բայց նման մեխանիզմն այնքան էլ ձեռնտու չէ իշխանությունների համար, որովհետեւ «արանքում փող աշխատելու» հնարավորությունները կփոքրանան: Փոխարենը` գյուղացիական տնտեսությունների վիճակը կկարգավորվի. մարդիկ կիմանան, որ անկախ ամեն ինչից` երաշխավորված եկամուտներ են ունենալու»: