Երեւանում մեկ խորանարդ մետր խմելու ջուրը կէժանանա մոտ 4 դրամով

Ջրամբար Հայաստանում

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:

Հանձնաժողովը սահմանել է սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.256 դրամ (շուրջ 0.4 դոլար) մեկ խորանարդ մետրի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` գործող 174.059 դրամի փոխարեն:

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի 21-ից: