«Ազատություն» ռ/կ-ի արբանյակային հեռարձակումը Ադրբեջանում խլացվել է

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը հայտարարություն է տարածել, որտեղ կարծիք է հայտնում, որ Ադրբեջանում իր լրատվական ծրագրերի արբանյակային հեռարձակումը պարբերաբար խլացվել է արտաքին ազդանշանների օգնությամբ:

Հեռարձակողը գտնում է, որ այս խլացումները միջազգային հեռահաղորդակցության կանոնների կանխամտածված խախտման եւ միջամտության նոր աստիճանի մասին կարող են վկայել, եւ Ադրբեջանի իշխանություններին նման փաստերի քննության կոչ է անում: