Ջրհեղեղներ Կանադայի արեւմուտքում

Հորդառատ անձրեւներին հաջորդած ջրհեղեղների պատճառով Կանադայի արեւմուտքում` Կալգարի քաղաքում մոտ 100 հազար մարդու տարհանում է նախապատրաստվում: Այն կարող է իրականացվել առաջիկա մի քանի օրերին` փուլ առ փուլ:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Ալբերտա նահանգի 12 բնակավայրերում հեղեղումների հետեւանքով արտակարգ դրություն է հայտարարված: