Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ անձամբ խիստ շահագրգռված է, որ Վերահսկիչ պալատի բոլոր բացահայտումների գործերը անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին ու տրվեն պատասխաններ` հանձնարարելով Կառավարության անդամներին պատրաստել նյութերն ու ներկայացնել դատախազություն:
«Ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ բոլոր այն բացահայտումների մասին, որ խոսում էր Վերահսկիչ պալատը, գործերը անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին: Ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան: Ես ամբողջությամբ կիսում եմ Ազգային ժողովի նախագահի այն տեսակետը, որ պետական բյուջեի միջոցները երբեւիցե մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ», - հայտարարեց Տիգրան Սարգսյանը:
Նշելով, որ Վերահսկիչ պալատը «խիստ մասնագիտացված կառույց» է` վարչապետը շարունակեց. - «Վերահսկիչ պալատը իրավունք չունի հանդես գալու քաղաքական հայտարարություններով: Վերահսկիչ պալատը պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ: Իսկ քաղաքական գնահատականներ տալը Ազգային ժողովի եւ գործադիր իշխանության ֆունկցիաներն են: Մենք ձեզ հետ միասին այս դահլիճում լսեցինք նախարարների հաշվետվությունները Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված նյութերի վերաբերյալ եւ շնորհակալություն հայտնեցինք Վերահսկիչ պալատին համատեղ աշխատանքի համար: Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում, ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում էին Կառավարության ուշադրության կենտրոնում: Եվ այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70 տոկոսը խիստ ռիսկային է եւ կոռումպացված ձեւով է ծախսվում, վերաբերում է այս դահլիճում նստած յուրաքանչյուրիդ: 70 տոկոսը պետական բյուջեի` 700 միլիարդ, դա նշանակում է, որ համատարած` բոլոր ոլորտներում, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը»:
Դիմելով Կառավարության անդամներին` Տիգրան Սարգսյանը հանձնարարեց անպատասխան չթողնել որեւէ մեղադրանք. - «Ես հանձնարարում եմ ձեզ բոլորիդ եւ պահանջում ձեզանից, որ որեւիցե մեղադրանք, որ հնչել է ձեր հասցեին, անպատասխան չմնա: Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին. կա'մ հերքել, կա'մ պատրաստել նյութեր եւ ներկայացնել դատախազություն, կա'մ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են, եւ դուք դրա համար պետք է կրեք պատասխանատվություն»:
Կառավարության այսօրվա նիստից հետո դիմեցինք Վերահսկիչ պալատ, թե այնտեղ նույնպե՞ս կարծում են, որ Իշխան Զաքարյանը քաղաքական հայտարարություններ է արել, եւ ինչպե՞ս կարձագանքեն վարչապետի այն խոսքերին, թե չի կարող համապատասխանել իրականությանը Զաքարյանի այն հայտարարությունը, որ պետբյուջեի 70 տոկոսը ռիսկային է ու կոռումպացված ձեւով է ծախսվում:
Ի պատասխան, Վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունը տրամադրեց Իշխան Զաքարյանի հայտարարությունը, ուր նա մեջբերում է հունիսի 18-ին Ազգային ժողովում իր իսկ ելույթից մի հատված. - «Ես զերծ եմ մնալու քաղաքական ենթատեքստ ունեցող գնահատականներից, զերծ եմ մնալու դրանց այլ որակումներ տալուց, որովհետեւ ես ասել եմ, որ ՎՊ-ի հաշվետվությունը երբեք քաղաքական դաշտ չպետք է տանել»:
Վերահսկիչ պալատի նախագահն այսպես է ավարտում իր այսօրվա հայտարարությունը. - «Հաշվետվությունը ձեր սեղանին է, խնդրում եմ ցույց տալ, թե «համատարած թալան» արտահայտությունը որտեղ է օգտագործված, եւ քաղաքական ինչ գնահատականներ ենք մենք տվել: Չկա այդպիսի բան եւ ինձ թվում է, որ որոշ տերմիններ օգտագործելուց հետո ոմանք փորձ են անում դրանք ուղղել, սա արդար չէ»: