Թուրքական ոստիկանության արցունքաբեր գազի պաշարները սպառվում են

Թուրքական «Միլիեթ»-ը հաղորդում է, որ Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազի 100 հազար նոր նռնակներ եւ 60 ջրնետ մեքենաներ ձեռք բերելու համար չնախատեսված մրցույց է հայտարարել:

«Վերջին 20 օրերի ընթացքում ոստիկանությունը շուրջ 130 հազար գազային նռնակ է օգտագործել Ստամբուլի Գեզի այգու պաշտպանությունից սկսված եւ Թուրքիայի տասնյակ քաղաքներում տարածված բողոքի ցույցերը ցրելու համար: Այդ պատճառով արցունքբեր գազով նռնակների ոստիկանության պաշարները մոտ են սպառվելուն», - գրում է «Միլիեթ»-ը` հիշեցնելով, որ ոստիկանությունը 2013-ին գնել է արցունքաբեր գազի 150 հազար նռնակ:


Տաթեւիկ Լազարյան, Պրահա