Վրաստանի իրավապահները հայտարարել են, թե հայտնաբերել են գաղտնարաններ` լի զենք-զինամթերքով, պայթուցիկ նյութերով, թմրանյութերով ու փաստաթղթերով, որոնք, ամենայն հավանականությամբ, նախատեսված են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հակառակորդների համար:
Երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը լրագրողներին տեղեկացրել է, որ գաղտնարանները հայտնաբերվել են Վրաստանի արեւմուտքում գտնվող Սամեգրելո շրջանում:
Ըստ ոստիկանության ներկայացուցչի, գաղտնարաններում եղել են լուսանկարներ եւ գրություններ` այն մարդկանց վերաբերյալ, որոնց ենթադրաբար ծրագրել էր ձերբակալել նախագահի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը անցած տարվա խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում:
Սաակաշվիլին դեռ չի արձագանքել ոստիկանության բացահայտումներին: