Մամուլը բավական բուռն է արձագանքել «ՀայՌուսգազարդ»-ի` Հայաստանի կառավարությանը պատկանող 20 տոկոսի բաժնեմասը եւս «Գազպրոմ»-ին զիջելու մասին տեղեկությանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. - «Մովսիսյանը երեկ Միլլերի հետ փորձել է պայմանավորվել վարչապետ Տիգրան Սարգսյանի խոստացած 30-տոկոսանոց սուբսիդավորման շուրջ, սակայն դատելով «Գազպրոմ»-ի տարածած հաղորդագրությունից՝ դա կրկին փորձ է արվել ստանալ Հայաստանի պետական, այսինքն՝ ժողովրդի ունեցվածքի հաշվին՝ «Հայռուսգագարդ»-ի՝ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոսն էլ «Գազպրոմ»-ին փոխանցելով։ Ընդ որում, հայտնի չէ՝ դա ավելի շատ ռուսական, թե հայկական կողմի ցանկությունն է։ Հիշեցնենք, որ դեռևս մեկ տարի առաջ մամուլը, հիմնվելով մաքսային ծառայության տվյալների վրա, բացահայտեց, որ ռուսական գազը հրապարակվածից զգալիորեն թանկ գնով է ներմուծվում Հայաստան։ Եվ խոսակցություններն այն մասին, որ Հայաստանի իշխանություններն ընտրական տարում թանկացումը թաքցնելու դիմաց ի վերջո զիջելու են «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսանոց բաժնեմասը, փաստորեն իրականանում է: Միակ հարցն այն է, թե արդյոք այդ 20 տոկոսով փակելու են միայն անցա՞ծ տարվա պարտքը, թե՞նաեւ կկարողանան ռուսներից մի երկու տարվա սուբսիդիայի գումար էլ պոկել: Իսկ ամենակարեւոր հարցը հետեւյալն է` ո՞վ է լիազորել Մովսիսյանին վաճառել «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսի բաժնեմասը»:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. - «Սա մի փոքր զարմանալի հայտարարություն էր` այն պարզ պատճառով, որ ռուսները Հայաստանին ոչ միայն դրամաշնորհ չեն տա՝ պարտքից բացի, ոչ մի այլ պայմանի չհամաձայնելով, այլ անգամ ամենափոքր պարտքը կպահանջեն մինչեւ վերջ եւ անհապաղ, այդ ընթացքում ներելով, ասենք, այլ երկրների միլիարդավոր պարտքերը: Եվ ահա, «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսի մասով բանակցության վերաբերյալ տեղեկությունները վկայում են, որ իրականում ոչ մի դրամաշնորհի մասին էլ խոսք չկա, եւ ռուսները եթե դրամաշնորհ էլ տան, ապա մեկ այլ տեղից այդ ամենը կփոխհատուցեն` ինչ-որ բան պոկելով Հայաստանից: Նրանք, փաստորեն, պոկում են «ՀայՌուսգազարդ»-ի վերջին կտորը, որ պատկանում էր Հայաստանին: Իհարկե, երբ հարաբերակցությունը 80 եւ 20 է, ապա այդ 20-ի կորուստը արդեն ըստ էության այդքան էլ մեծ բան չի փոխում: Սակայն, նախ` այդ 20-ը Հայաստանի կառավարությանը այնուհանդերձ ինչ-որ ձայն եւ իրավունքներ տալիս էր «ՀայՌուսգազարդի» որոշումներում, իսկ հիմա փաստորեն այդ ամենից Հայաստանը զրկվում է, եւ մեր երկրի կարեւոր, ռազմավարական համակարգի մենատեր ընկերությունը, փաստորեն, միանձնյա անցնում է Ռուսաստանի տնօրինության տակ»:
«Հայկական ժամանակ» օրաթերթում կարդում ենք. - ««ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսը «Գազպրոմ»-ին տալու այս տեղեկատվության ֆոնին պետք է ենթադրել, որ դրամաշնորհը չի ստացվել, կամ էլ` դրամաշնորհը ստացվել է, բայց դրա դիմաց պետք է զիջենք «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսը: Տեսականորեն այդ 20 տոկոսը «Գազպրոմ»-ին զիջելու մասին տեղեկատվության մեջ դրական տարրեր կարող են լինել. խնդիրն այն է, որ, ըստ որոշ լուրերի, Ռուսաստանը գազը համեմատաբար էժան գներով կմատակարարի, եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ: Եվ եթե բանակցություններ են ընթանում նշված 20 տոկոսի վերաբերյալ, նշանակում է հույս կա, որ Հայաստանը, այնուամենայնիվ, չի անդամակցի Մաքսային միությանը: Բայց սա միայն տեսականորեն: Ինչպես նշեցինք, ռուսական գազը թանկացել էր դեռ 2011 թվականի վերջին, եւ այս ընթացքում Հայաստանը մեծ պարտքեր է կուտակել «Գազպրոմ»-ի նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ գործնականում ավելի հավանական է թվում, որ համ 20 տոկոսը զիջենք «Գազպրոմ»-ին կուտակած այդ պարտքը մարելու համար, համ էլ Մաքսային միությանը անդամակցենք` հետագայում համեմատաբար ավելի էժան գազ ստանալու համար»:
Մեկնաբանելով Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հրապարակած այն հետազոտությունը, համաձայն որի երեւանցիների 46 տոկոսը պատրաստ է հնարավորության դեպքում լքել Հայաստանը` «168 ժամ»-ը գրում է. - «Սա արտահայտում է համեմատաբար ավելի բարվոք վիճակում գտնվող Երեւանի պատկերը: Ավելի սարսափելի է պատկերացնել, թե ի՞նչ թվեր կստացվեին, եթե նմանատիպ հարցումներ անցկացվեին հանրապետության մարզերում, սահմանամերձ շրջաններում: Եթե Երեւանում բնակչության մոտ կեսն է պատրաստ հնարավորության դեպքում արտագաղթել, ապա հանրապետության մասշտաբով պոտենցիալ արտագաղթողների թիվը կարող է հասնել 70-80 տոկոսի: Կարելի է, իհարկե, հույս ունենալ, որ արտագաղթելու ցանկություն ունեցողներից ոչ բոլորին կհաջողվի իրագործել դա: Սակայն դա իրավիճակն ավելի բարվոք չի դարձնում: Քանի որ նման ցանկություն ունեցող քաղաքացիները, անգամ շարունակելով ապրել Հայաստանում, իրականում արտագաղթում են կամ արդեն իսկ արտագաղթել են հոգեբանորեն: Իսկ դա գուցե շատ ավելի մտահոգիչ է, քան ֆիզիկապես արտագաղթն ինքնին»: