Երեկ Կապանի քաղաքապետարանում բուռն քննարկումներ են եղել համայնքի սեփականություն համարվող ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը անհատույց օգտագործման իրավունքով 25 տարով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու՝ ավագանու որոշման կապակցությամբ:
Որոշումը հարուցել է հասարակական կազմակերպությունների դժգոհությունը․ նրանք նշում են, որ ի շարս բազմաթիվ խնդիրների՝ այս հարցի առնչությամբ հանրային քննարկումներ չեն եղել:
Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց՝ քանի որ պաշտոնական կայքում նշված է եղել օրակարգը, անհրաժեշտություն չի եղել հատուկ հրավերներ ուղարկել հանրային լսումների համար:
«էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ավագանին ջրամատակարարման ներքին ցանցը առանց կոպեկի «Հայջրմուղկոյուղուն» հանձնելու որոշում է կայացրել՝ անտեսելով այդ ընկերության՝ ավելի վաղ ստանձնած պարտավորությունները չկատարելու հանգամանքը:
«Շանտաժի տեսքով ներկայացվել է առաջարկ համայնք, որ կտաք ներքին ցանցը՝ մենք վարկ կարող ենք վերցնել եւ ներդրում անել, վերանորոգել ցանցը», ֊ ասում է Ղազարյանը, - «9 տարվա մեջ «Հայջրմուղկոյուղին» վստահություն չի ներշնչել, իր պարտականությունները մինչեւ այսօր չի կատարում»։
Ղազարյանի պնդմամբ, ընկերությունը չի կատարել Վճռաբեկ դատարանի որոշումը՝ քաղաքացիների հետ կնքած պայմանագրերում առկա պարտավորությունները կատարելու, ինչպես նաեւ իր գործունեության հետեւանքով առաջացած բնապահպանական խնդիրները լուծելու վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է քաղաքով հոսող Ողջի գետին:
Դատարանի որոշումն արդեն մեկ տարի է՝ հանձնված է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, բայց որեւէ հետեւանք չկա:
«Հայջրմուղկոյուղի ընկերության ֆրանսիացի գործադիր տնօրեն Պատրիկ Լորենը դատարանի որոշումը չկատարելու հանգամանքը այսպես բացատրեց․ - «Եթե դա հիմար դատական վեճ է, մենք ի՞նչ պետք է անենք։ Դատարանը չի կարող մեզ մեղավոր ճանաչել մի բանի համար, որը իրականում երկրի քաղաքականության մեջ է»։
«էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության իրավախորհրդատուն դժգոհեց նաեւ ջրի որակից, ջրամատակարարման ժամանակահատվածից՝ նշելով, որ օրական 6 ժամ ջուր են ստանում կապանցիները՝ 24-ժամյա ջրամատակարարման խոստումների դիմաց:
Բայց Պատրիկ Լորենն այսօր հավաստիացնում էր, թե խոստումները կատարված են՝ իր բառերով մոտավորապես 24-ժամյա ջրամատակարարումն ապահովված է: Պատրիկ Լորենի այս հավաստիացումը հերքում է «Առավոտ» թերթի Սյունիքի թղթակից Մերի Սողոմոնյանը։
Կապանի քաղաքապետը 24-ժամյա ջրամատակարարման պնդումը չհաստատեց, «անբավարար» համարեց ջրի որակը, սակայն այս ամենով հանդերձ՝ բացատրեց․ - «Մենք ունենք պայմաններ, որոնք ներկայացնում ենք «Հայջրմուղկոյուղուն»։ «Հայջրմուղկոյուղին» իր հերթին ընդունում է մեր պահանջները, ցանկություն է հայտնում ներդրումներ կատարել, իսկ դա արդեն մեկ այլ հարթություն է․ ներդրում իրականացնելու համար հաշվեկշռում պետք է երեւա, թե ինչի վրա ես ներդրում իրականացնում»։
Հարցին՝ իսկ եթե հանրային ճնշման հետեւանքով ի վերջո Կապանի քաղաքապետարանը պայմանագիր չկնքի «Հայջրմուղկոյուղու» հետ, ի՞նչ տեղի կունենա, «Հայջրմուղկոյուղու» ֆրանսիացի գործադիր տնօրենը պատասխանեց․ - «Ոչ մի ներդրում էլ չենք իրականացնի։ Քաղաքի մուտքի մոտ կտեղադրենք մեկ ընդհանուր մեծ ջրաչափ, եւ մեր եկամուտը կլինի 10 անգամ ավելի»։
Ջրի կորուստը ներկայումս 87 տոկոս է Կապանում, եւ դրա համար, փաստորեն, եւս ստիպված կլինեն վճարել ջուր օգտագործողները, ըստ Պատրիկ Լորենի:
Բայց մինչ այդ՝ Կապանի ջրամատակարարման ներքին ցանցի հարցի կապակցությամբ առաջիկա 10 օրերին իրենց առաջարկները քաղաքապետարանին են պատրաստվում ներկայացնել տեղական կազմակերպությունները: Դրանցից հետո միայն հստակ կլինի «Հայջրմուղկոյուղու» հետ պայմանագիր կնքել-չկնքելու որոշման հարցը: