Էրդողանը բանակցում է ցուցարարների հետ

Թուրքիա - Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարների դեմ, 11-ը հունիսի, 2013թ.

Թուրքիայի իշխանությունները` վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ, գրեթե ամբողջ գիշեր բանակցել են ցուցարարների ներկայացուցիչների հետ:

Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հանրաքվե անցկացնել Ստամբուլի Գեզի այգու կառուցապատման հարցով:

Ակտիվիստները հանդիպումը գնահատել են դրական` ընդգծելով, որ իրենց հետագա քայլերը պետք է որոշեն այգում հերթապահող ընկերների հետ:

Թուրքիայում շուրջ երկու շաբաթ շարունակվող ցույցերի եւ բախումների ընթացքում հինգ մարդ է զոհվել: