ՄԱԿ. Սիրիայում 93 հազար մարդ է զոհվել

Սիրիա - Կառավարական զորքերը Քուսաիր քաղաքում, 5-ը հունիսի, 2013թ.

ՄԱԿ-ի այսօր հրապարակած տվյալներով, Սիրիայում հակամարտության սկզբից` 2011 թվականի մարտից մինչեւ այս տարվա ապրիլ առնվազն 93 հազար մարդ է զոհվել:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը, հրապարակելով այս տվյալները, միաժամանակ հավելել է, որ զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:

Ամեն ամիս Սիրիայում արձանագրվում է միջինը 5 հազար մարդու սպանություն, իսկ անցած տարվա դեկտեմբերի սկզբից մինչեւ այս տարվա ապրիլ այդ երկրում սպանվել է գրեթե 27 հազար մարդ:

Վերոհիշյալ տվյալները հիմնված են ութ աղբյուրների, այդ թվում` Սիրիայի կառավարության եւ Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպության հաղորդումների վրա: