Հունիսի 10-ին «Շանթ» հեռուստաընկերությունից հայտնի լրագրող Արմեն Դուլյանին տեղեկացրել էին, որ ղեկավարությունն իրեն աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ։ Հեռուստաընկերությունից պարզաբանել են, որ պատճառը իր գրառումն է Ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Արմեն Դուլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս պատճառաբանությունը պարզապես զավեշտալի է համարում:
«Իմ կյանքում սա առաջին դեպքն է, երբ ինձ աշխատանքից հանում են: Ես մի 20 տեղ աշխատել եմ, ամեն տեղից ինքս իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել առանց որեւէ խնդրի, այդ թվում «Ազատություն» ռադիոկայանից: Ինձ աշխատանքից ազատում են առաջին անգամ: Ու պատճառը ծիծաղելի մի բան է, հնչեց զավեշտական բացատրություն, ինչ-որ մեկը հանկարծ կարծել է, որ ես իր մասին եմ գրել, բայց ես ասել եմ, որ ո՛չ, ես ձեր մասին չեմ գրել», - պատմում է նա։
Հիշեցնենք, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում Արմեն Դուլյանը գրել էր, որ Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես հանվել է եթերից։ Այնուհետեւ լրագրողն ավելացրել էր, որ՝ «ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով շատ նման են»:
Արմեն Դուլյանը մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ չի փորձել վիրավորել «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությանը. - «Ինչպես կարող է նորմալ մարդը փորձել վիրավորել նրան, ով իրեն տալիս է փող, որ նա ապրի: Ինչպե՞ս կարելի է հարվածել այդ ձեռքին: Ինձ թվում է աշխարհում մեկ մարդ կար, որ կարող էր այդպես մտածել, դա այն մարդն էր, որը ինձ զանգահարեց»:
Արմեն Դուլյանը բացատրում է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր գրառմամբ նկատի է ունեցել նախագահի շրջապատի այն մարդկանց, ովքեր հետեւում են հեռուստաընկերությունների աշխատանքին:
«Այդ մարդուն ասացի՝ բայց դուք նախագահական շրջապատի հետ ի՞նչ կապ ունեք: Դա [Արմեն Դուլյանի գրածը] վերաբերում էր նախագահական շրջապատին: Նրանք ասացին, որ ոչ, դու ի նկատի ունեիր հենց մեզ», - պատմում է նա։
«Շանթ» հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ նշված է. - «Հեռուստաընկերության համար ընդունելի չի կարող լինել մեկնաբան Արմեն Դուլյանի հետ հետագա համագործակցությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հեռուստաընկերության հանդեպ: Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում»:
Բազմաթիվ արեւմտյան լրատվամիջոցներում, այդ թվում «Ազատություն» ռադիոկայանում գործում է ներքին կանոնակարգ, այն մասին, թե ի՞նչ է արգելվում լրագրողներին գրել սոցիալական ցանցերում: Սովորաբար արգելվում է օգտագործել վիրավորական բառեր այլ մարդկանց կամ մարդկանց խմբերի հասցեին, անհանդուրժողականության կոչեր անել եւ այլն: Արմեն Դուլյանն ասում է, որ «Շանթ» հեռուստաընկերությունը չի ունեցել գրավոր նման կանոնակարգ, բայց անգամ եթե լիներ, նա իր գրառումներով այդպիսի կանոնակարգը խախտած չէր լինի:
Այսօր լրատվամիջոցներից մեկում հնչել է հարց, թե ինչո՞ւ «Ազատություն» ռադիոկայանը չի անդրադառնում մեր նախկին գործընկեր Արմեն Դուլյանի՝ աշխատանքից ազատվելու թեմային։ Տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան փորձել ենք կապ հաստատել ե՛ւ Արմեն Դուլյանի, ե՛ւ «Շանթ» հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանի հետ, որոնք երկուսն էլ չեն պատասխանել մեր զանգերին, այդ պատճառով էլ ռեպորտաժը պատրաստել ենք այսօր: