Արդեն հուլիսին կունենանք առաջին ինստիտուցիոնալ հավատարմագրված բուհերը, «Ազատություն» ռադիոկայնին փոխանցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի` ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Այդ որոշումը կայացնելու է ՈԱԱԿ-ի 9 հոգանոց հանձնաժողովը` հիմնվելով բուհերի տրամադրած հաշվետվության վրա:
Հիշեցնենք, հավատարմագրված բուհ լինելու համար կառավարությունը հաստատել է 10 չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն բուհերը: Կառավարության հաստատած 10 չափանիշներից առաջինը հայտարարված նպատակին համապատասախնելն է, այսինքն, եթե բուհի անունը, օրինակ «Լեզվաբանական» համալսարան է եւ նա տրամադրում է նաեւ քաղաքագիտական մասնագիտություն, պետք է հիմնավորի, թե որքանով է իր նպատակին համապատասխանում քաղաքագետներ պատրաստելը:
«Եվ առաջին հերթին ուսանողը կարող է ավելի հավաստի ընտրել իր մասնագիտությունը` համոզվելով, որ տվյալ բուհում հենց այդ մասնագիտությունն է տրամադրվում: Բուհն էլ ավելի զգաստ կլինի, որ իր անունները իր տրամադրած կրթությանը համապատասխան ընտրի», - նշեց Ռուբեն Թոփչյանը:
Հավատարմագրվելու համար արդեն իրենց հաշվետվություններն են ներկայացրել Հայաստանի պետական Մանկավարժական, Ճարտարապետաշինարարական, Ագրարային, Լեզվաբանական եւ Ճարտարագիտական համալսարանները։
Պետական ճարտարագիտական համալսարանի միջազգային համագործակցության եւ զարգացման ծրագրերի գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հավատարմագրման գործընթացի համար վերլուծությունը սկսել են 2012 թվականից: Նրա խոսքով, չնայած առկա խնդիրներին, հայաստանյան բուհերը պատրաստ են այս գործընթացին:
«Բուհի տեսանկյունից հավատարմագրումը տալիս է մեզ իմացություն, որ իրոք որոշակի պահանջների բավարարում ենք։ Դա նշանակում է իմիջի ձեւավորում, այսինքն, երբ դիմում ես դիմորդին, դու դրա իրավունքը ունես», - ասաց Ռուբեն Աղգաշյանը:
Հավատարմագրումը պարտադիր գործընթաց է Բոլոնիայի հռչակագիրը վավերացրած բոլոր երկրների համար:
Հաշվի առնելով բուհերի վարձավճարների բարձրացումը Ռուբեն Թոփչյանին հարցրինք է, թե արդյոք որակի ապահովման տեսանկյունից դա արդարացված է։
«Եթե այսօր 400.000 է վարձավճարը, ես համոզված չեմ, որ սեպտեմբերից վճարելով օրինակ 600.000` ուսանողը ավելի լավ կրթություն կստանա: Եթե նա վստահ լիներ, որ ստանում է կրթություն, որը ճանաչվում է Եվրոպայում, նա գուցե ավելի վճարի, բայց մեր ծնողը չի հավատում բուհին, բուհն էլ ասում է, որ ուսանողները ոչինչ չեն սովորում, իրար վրա ենք գցում ու խնդրի առջեւ կանգնում», - պատասխանեց նա։
Թոփչյանի խոսքով, այժմ տեսնելով, որ բուհը հավատարմագրված է ՈԱԱԿ-ում, որն էլ իր հերթին պետք է հավատարմագրվի միջազգային կառույցների կողմից, ուսանողը ավելի վստահ կարող է լինել, որ թեկուզեւ թանկ գնով, բայց որակյալ կրթություն է ստանում: