Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախօրեին կայացրած որոշման կապակցությամբ «Ժողովուրդ»-ը գրում է. - «Այս որոշումն իր բացասական հետեւանքներն է ունենալու սոցիալ-տնտեսական վիճակի վրա. առաջիկայում կթանկանան բոլոր ապրանքատեսակներն ու ծառայությունները` գրեթե առանց բացառության: Մյուս կողմից անփոփոխ են մնալու բնակչության եկամուտները. համենայնդեպս, որեւէ քայլ չի արվում աշխատավարձերի ու կենսաթոշակների իրական բարձրացման համար: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանում մարդիկ շատ ավելի վատ են ապրելու, քան առաջ: Իսկ թե արդյոք իրավիճակը կարող է հանգեցնել սոցիալական բունտի, ժամանակի խնդիր է, քանի որ մեր երկրում անգամ թոշակառուներն իրենց հասանելիքը չեն կարողանում ստանալ: Արդեն մի քանի օր է` Հայաստանի թոշակառուները գնում են իրենց գրոշները ստանալու, եւ պարզվում է, որ իրենք ցուցակներում չկան: Այդ չարաբաստիկ ցուցակները դարձել են համապետական ընտրացուցակները, որտեղ ողջերը չկան, իսկ մահացածները պատվավոր տեղում են»:
Սակագների բարձրացման թեման շարունակում է «Հայկական ժամանակ»-ը` գրելով. - «Պետք է սպասել համատարած թանկացումների, որոնց ազդեցությունը բնակչության վրա ավելի զգալի կդառնա աշնանից: Ընդ որում, հայտնի չէ` սա առաջիկա տարիների համար վերջին նման թանկացո՞ւմն է, թե սա միայն սկիզբն է: Խնդիրն այն է, որ գազի սակագինը պետք է բարձրանար մինչեւ 221 դրամ, այսինքն` ավելի քան 60 տոկոսով, բայց բարձրանալու է 18 տոկոսով, քանի որ կառավարությունը որոշել է սուբսիդավորել գազի գնի 30 տոկոսը: Մինչեւ երբ է գործելու սուբսիդավորումը` հայտնի չէ: Հենց սուբսիդավորումը դադարի, ապա կունենանք արդեն գազի սակագնի ավելի քան 60 տոկոս բարձրացում, որը կհանգեցնի նաեւ էլէներգիայի սակագնի նոր բարձրացման, ինչն էլ շղթայական ռեակցիայով կբերի այլ ապրանքների ու ծառայությունների էլ ավելի թանկացման: Իսկ դրա հետեւանքները մեր խարխուլ տնտեսության համար արդեն, մեղմ ասած, անկանխատեսելի կլինեն: Սակագների բարձրացման այս ամբողջ պատմության մեջ դեռ բաց, կամ կարելի է ասել` խիստ կասկածելի մի հանգամանք է մնում: Խոսքը սուբսիդիայի համար նախատեսված միջոցների աղբյուրի մասին է: Խոսվում է այն մասին, որ այդ գումարը, որը տարեկան կազմում է մոտ 150 միլիոն դոլար, տրամադրելու է Ռուսաստանը` որպես դրամաշնորհ: Ինչո՞ւ Ռուսաստանը պետք է իր բյուջեից այդքան փող տրամադրի, ինչի՞ դիմաց: Այս հարցերը որեւէ պաշտոնական պարզաբանում դեռ չեն ստացել»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը առանձնացնում է Սյունիքի նախկին մարզպետին առնչվող աղմկոտ իրադարձությունների մի քանի հանգամանք եւ նշում. - «Փաստորեն` պաշտոնապես ոչ մի բիզնես չունեցող, բացառապես աշխատավարձով ապրող մարզպետի մի քանի միլիոն դոլարանոց տան վրա իբր հարձակում է լինում, պաշտոնապես թիկնապահ չունեցող մարզպետի թիկնապահներն ու հայտնի չէ, թե ուրիշ էլ ովքեր սկսում են կրակել, հետո այդ նույն տնից այնքան զենք ու զինամթերք է առգրավվում, որ դրանով կարելի էր մի ամբողջ գումարտակ զինել, եւ այսքանից հետո հասարակության մեջ «առողջ բանավեճ» է սկսվում` մեղավո՞ր է Սուրիկ Խաչատրյանը, թե ոչ: Մեղավորն ու անմեղը դեռ մի կողմ թողնենք: Սուրիկ Խաչատրյանի տան մոտ փոխհրաձգություն է տեղի ունենում, աղմուկ, հարայ-հրոց, այդ ամենը շարունակվում է առնվազն 35 րոպե, եւ տարածքում այդպես էլ ոչ մի ոստիկան չի հայտնվում` այն դեպքում, երբ Գորիսն, ինչպես հայտնի է, փոքր քաղաք է, եւ քաղաքի մի ծայրից մյուսը կարելի է հասնել առավելագույնը հինգ րոպեում»:
«Հրապարակ»-ի ուշադրության կենտրոնում երկրում գերիշխող դարձած բարքերն են: Թերթը իր խմբագրականում գրում է. - «Երկրում գողական մթնոլորտ է ձեւավորվել, եւ գողական աշխարհում ընդունված կանոնները հիմնավորապես մտել են մեր կյանք: Եվ այստեղ ոչ միայն դպրոցի ու դաստիարակության պակասն է պատճառը, այլեւ իշխանության ներսում տիրող վիճակը: Իրենք` պաշտոնյաներն են ստեղծել այս վիճակը եւ ամեն օր խրախուսում են այն: Եթե գողական պահվածքով անձը շարունակում է պաշտոնավարել, եւ դա արդեն գրեթե նույնացվել է տղամարդկային պահվածքի հետ, ապա դրան ընդօրինակողների պակաս մեզանում չի լինելու: Հակառակը` այլ կերպ ապրողները դառնալու են «չմոներ», որոնց բոլորը ծաղրում են ու մերժում: Եթե որեւէ պետական պաշտոնյա իր կատարած լկտիության, գողական պահվածքի, ցինիզմի ցանկացած դրսեւորման համար պատժվեր, մեզանում բոլորովին ուրիշ վիճակ կլիներ»:
«Ժամանակ»-ը անդրադառնում է Մալթայի թիմից Հայաստանի հավաքականի երեկ կրած պարտությանը` գրելով. - «Հայկական ֆուտբոլի կարծես թե նոր-նոր մեկնարկող թռիչքը շատ արագ, սպասվածից ավելի արագ ու կտրուկ վայրէջքի արժանացավ: Եվ սա ոչ միայն ֆուտբոլային, այլ ընդհանուր համակարգային խնդրի վկայություն է: Բանն այն է, որ այդ թռիչքը տեղի էր ունենում ընդհանուր համակարգից դուրս` թե ֆուտբոլային եւ թե ամբողջական, պետական ու հասարակական համակարգից դուրս: Դա մոտավորապես նույնն է, որ օդանավը թռիչք հավաքի ոչ միայն օդանավակայանից հեռու տափաստանում, այլ նաեւ առանց որեւէ դիսպետչերի եւ սպասարկման համակարգի: Ակնհայտ է, որ այդ օդանավի անկման հավանականությունն ավելի մեծ է, քան բարեհաջող թռիչքինը»: