Դիտարկում շփման գծի Աղդամի հատվածում

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր հերթական դիտարկումն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի Աղդամի հատվածում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն` դիտարկումը անցել է առանց միջադեպերի: